«Առողջապահության նախարարությունը հաստատեց, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումը կամավոր է». Նաիրի Հոխիկյան

«Ազատագրական շարժում» նախաձեռնող խմբի անդամ, լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առողջապահության նախարարությունը հաստատեց, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումը կամավոր է, և ոչ ոք պարտադրելու իրավունք չունի․ «Ազատագրական շարժման» համահիմնադիր Արա Զոհրաբյանն օրերս դիմել էր ՀՀ Առողջապահության նախարարություն՝ պարզաբանում ստանալու Քովիդ-19-ի պատվաստումների և ՊՇՌ թեստերի մասին։ Ստացված գրավոր պատասխանում ՀՀ ԱՆ-ն հաստատում է, որ պատվաստումները կրում են կամավոր բնույթ, և ոչ ոք՝ լինի պետություն թե գործատու, իրավունք չունի պարտադրել կամ պատժիչ միջոցներ գործադրել։ Մենք հաճախ ենք լսում թաքուն ու վախվորած դժգոհություններ, որ մարդկանց աշխատավարձն են ուշացնում, չարդարացված նկատողություններ տալիս, պետական սեկտորի և զինուժի աշխատողներին զրկում 13-րդ աշխատավարձից կամ պարգևավճարներից, եթե նրանք հրաժարվել են պատվաստվել։
Այսուհետ կարող եք ներքևում հրապարակվող փաստաթուղթը դնել ձեր գործատուների սեղանին, եթե ինչ-որ մեկը պարտադրի պատվաստվել։ Իսկ ՊՇՌ թեստ անելը, ինչպես ՍԴ-ն հաստատեց, չի կարող արվել աշխատողի փողով։
Այս գործողություններն ամենևին էլ պատվաստման դեմ չեն։ Ես ինքս պատվաստվել եմ, բայց կան շատ մարդիկ, որոնք դեմ են պատվաստմանը, և նրանց չի կարելի պարտադրել անել մի բան, որը նրանք չեն ուզում»։

«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
8212:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
171Երեկ, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
261Երեկ, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
69319.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
40618.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
37218.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
82615.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
106613.08.2026, 13:12