Մարուքյանը` Վանաձորի ավագանու մանդատների և ստացված քվեների վերաբերյալ
![]() 590 Շաբաթ, 25 դեկտեմբերի, 2021 թ., 14:36 «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գրառումը․ «Վանաձորի ավագանու մանդատների և ստացված քվեների վերաբերյալ Հարգելի՛ վանաձորցիներ, ինչպես գիտեք, «Լուսավոր Հայաստան»-ը, օրենքի շրջանակներում, պայքարում է իր ստացած 1314 քվեի դիմաց մեկ մանդատ ստանալու համար, մինչդեռ որոշ մարդիկ մեզ վերագրում են ինչ ասես, ընդհուպ մինչև անտեղի վիրավորանքներ։ Ներկայացնում եմ մի հաշվարկ, որպեսզի ավելի պարզ լինի, թե ինչքանով է հիմնավոր մեր պահանջը՝ 1314 վանաձորցու համար մեկ մանդատ պահանջելու առումով։ Ըստ ՏԸՀ-ի՝ ստացված քվեները և բաշխված մանդատներն ունեն հետևյալ տեսքը. • «Մամիկոն Ասլանյան» դաշինք 12814 քվե – 15 մանդատ/1 մանդատը = 854 քվե • «Քաղաքացիական պայմանագիր» 8294 քվե – 9 մանդատ/1 մանդատը = 922 քվե • ՀԱՍԿ 4810 քվե – 5 մանդատ/1 մանդատը = 962 քվե • Հայրենիք 1484 քվե – 2 մանդատ/1 մանդատը = 742 քվե • «Ապրելու երկիր» 1420 քվե – 2 մանդատ/1 մանդատը = 720 քվե • «Լուսավոր Հայաստան» 1314 քվե – 0 մանդատ Այսպիսով, ստացվում է, որ այս ուժերին տրամադրված յուրաքանչյուր մանդատի համար անհրաժեշտ է եղել մինչև 1000 քվե, իսկ «Լուսավոր Հայաստան»-ի 1314 քվեի դիմաց չի ստացվել որևէ մանդատ։ Թե՛ օրենքի տեսանկյունից, և թե՛ այս 1314 վանաձորցու տեսանկյունից, «Լուսավոր Հայաստան»-ի պահանջը լիովին հիմնավորված է»։ Աղբյուրը` Էդմոն Մարուքյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
