«Ադրբեջանը թվային ինտենսիվ դիվերսիա է սկսել #Google-ի վրա». Աննա Կոստանյան
![]() 377 Շաբաթ, 25 դեկտեմբերի, 2021 թ., 16:30 ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի գրառումը․ «Բացի այն, որ այս իշխանությունը տապալել է ցանկացած հայանպաստ գործողություն իրականացնելուց կամ որոշում միջազգային մակարդակում կայացնելուց, տապալել է նաև ժամանակակից աշխարհում տեղեկատվական ու թվային դիվանագիտության համար անհրաժեշտ տարրական ռազմավարություններ մշակելը։ Ադրբեջանի կողմից Google-ին ուղղված պահանջն Արցախի հայկական ծագման տեղանունները փոխելու վերաբերյալ հերթական հակահայ, ազգային խտրականության տարրեր պարունակող դրսևորում է, որին ի պատասխան հայկական կողմից, թերևս, ոչ մի հակաքայլ չի ձեռնարկվում, գոնե դրա մասին տեղեկություններ չկան համացանցում, քանզի եթե լինեին, նման պրոցես դժվար թե ձեռնարկվեր թշնամական պետության կողմից։ Եղիշե՛ Կիրակոսյան, կա՞ արդյոք հնարավորություն այս փաստը ևս ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում օգտագործելու համար, և եթե կա, ապա հնարավորինս շուտ պետք է քայլեր ձեռնարկվեն։ Դեռ պատերազմից առաջ, ընթացքում, իսկ հետո ավելի ինտենսիվ՝ Ադրբեջանն սկսել է թվային դիվերսիան «Գուգլ»-ի վրա՝ հայկական տարածքների ու տեղանունների անվանափոխության ուղղությամբ։ Կարծում եմ՝ չենք մոռացել GPS-ով կամ հենց Google Maps-ով սկսված սահմանազատման ինքնավստահ գործողությունները Ադրբեջանի կողմից։ Ի՞նչ է անում ՏՏ հայկական համայնքը»։ Աղբյուրը` Աննա Կոստանյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
