Գործող վարչապետը երկիրը տանում է դեպի համակործանում. «Ժառանգություն»
![]() 595 Երկուշաբթի, 27 դեկտեմբերի, 2021 թ., 10:48 Իշխանությունը կորցրել է պետությունը ներկայացնելու՝ ժողովրդական մանդատը. այս մասին հաղորդագրոթյուն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը: «Գործող իշխանությունը թե՛ խոսքով, թե՛ գործով կատարելապես սպառել է Հայաստանի Հանրապետության ազգային շահին ծառայելու՝ ժողովրդից ստացած մանդատը: Արդեն կարիք իսկ չունենալով վկայաբերելու եղերական պատերազմին առնչվող բազմաթիվ դրվագներ, որոնք արժանապատիվ մարդու համար ինքնաբացարկի լուրջ ազդանիշներ պետք է լինեն, կարելի է՝ իբրև անառարկելի իրողության ամփոփիչ հավաստում, մատնանշել նրա ղեկավարի վերջին առցանց ասուլիսը: Ցավալի է, բայց՝ փաստ. հայազգի մարդը հայերենով պաշտպանում էր ոչ թե Հայաստանի կամ նրա քաղաքացու շահերը, այլ՝ բացառապես օտարինը, թշնամունը, իր կուսակիցներինը, իր անձնականը: Արցախի, Ցեղասպանության, «անկլավների» և պետության տարածքային ամբողջականության մասին նա խոսում էր ոչ թե իր ժողովրդի հետ և ոչ թե որպես վերջինիս կողմից պատվիրակված գերագույն ծառա ու հրամանատար, այլ որպես ինչ-որ խորամանկ ծածկագիր-ուղերձ հղող՝ իր հարևան նոր գործընկերներին, որոնք բռնազավթել են Արցախի, անգամ, Հայաստանի զգալի հատվածներ, և ում թեզերը նա սիրով վերաշարադրում էր ասուլիսի ժամանակ: Այդպիսով՝ նա միանձնյա փորձում է, հաչս աշխարհի և իրականում, հողին հավասարեցնել մի ողջ ազգի, նվիրյալ սերունդների, նահատակված հերոսների սրբազան պայքարը հանուն ազատության, անկախության, արդարության ու արժանապատվության: Հանուն Հայրենիքի: Այդ իրավունքը նա չունի: Այդ իրավունքը չունի և իր կուսակցությունը: Ոչ մեկը չունի: Մենք այսքան տարի չենք անձնավորել, զորակցել ենք՝ հավատարիմ առաջընթացի մեր մշակած սկզբունքներին, որոնք ավանդում են պետության ինքնիշխանություն, ազգի շահ, քաղաքացու ազատություն, դատական անկախություն, կրթության ապակուսակցականացում, քաղաքական բանտարկյալների բացառում, իրավունքի իշխանություն: Գործող վարչապետն ինքն է շփոթել անձը պետության հետ և երկիրը տանում է ոչ թե հեռատես, ազգօգուտ խաղաղության, այլ՝ դեպի համակործանում: Եթե նա ի զորու չէ պեղելու հայկական և համամարդկային այն եզակի հատկանիշները, անելու իր համար անհնարն ու պատվով հեռանալու պաշտոնից, բոլոր մնացածներս պետք է կանգնենք Հայաստանի Հանրապետության կողքին, օգնենք, զորավիգ լինենք, որպեսզի նա ստանա իրեն արժանի և օրինակարգ հերթափոխը»,- ասվում է հաղորդագրության մեջ: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
