«Առաջիկայում մեր պաշտոնյաներին հրավիրելու են Վաշինգթոն». Սուրեն Սարգսյան
![]() 270 Երկուշաբթի, 27 դեկտեմբերի, 2021 թ., 11:36 Միջազգայանգետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաջորդ տարի հայ-ամերիկյան բարձր մակարդակի շփումներ կլինեն. եթե նայենք պատմությանը, ապա կտեսնենք, որ հայ-ամերիկյան բարձր մակարդակի շփումների պիկը գալիս էր հենց այն ժամանակ, երբ կար Արցախի հարցում առաջընթացի հնարավորություն կամ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկար: Ասածիս ապացույցներն էին Տեր-Պետրոսյանի 1994թ. այցը Վաշինգթոն (նրա մոտեցումներն այդ երկու հարցերի շուրջ աջակցություն էին ստանում Քլինթոնի վարչակազմի կողմից), նույնը կարելի է ասել Քոչարյանի 2002թ. Քի Ուեստի հանդիպման մասին և նույնը կարելի է ասել Սարգսյան-Օբամա հանդիպման մասին՝ ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ, որին հաջորդեցին պետքարտուղար Քլինթոնի երկու այցերը: Ինչպես մի ամգամ ինձ ասաց նախկին պետքարտուղարի տեղակալը, «մեր նախագահը երբեք իր հեղինակությունը չի դնի «չլինող» պրոցեսում: Իսկ, եթե պրոցեսն ԱՄՆ շահերի համար դրական ելք ունենա, նախագահն անձամբ կներքաշվի»: Հաշվի առնելով սա՝ առաջիկայում կանխատեսում եմ հայ-ամերիկյան երկկողմ բարձր մակարդակի շփումներ՝ պայմանավորված նույն օրակարգային հարցերով: Շփումները մեր իշխանությունների նկատմամբ դրական վերաբերմունք չեն նշանակում: ԱՄՆ-ն իր հետաքրքրություններն ունի մեր տարածաշրջանում և դրանք կարող է կյանքի կոչել այն դեպքում, երբ այստեղ կոնֆլիկտներ չկան: Չի կարող հայ-թուրքական հաշտեցման գործընթաց կամ Արցախի հարցի ինչ-որ լուծում լինի առանց ԱՄՆ նախագահի ներգրավման, մանավանդ, երբ Բայդենն է Էրդողանին կոչ արել հայ-թուրքական գործընթաց սկսել: Առաջիկայում մեր պաշտոնյաներին հրավիրելու են Վաշինգթոն, քաջալերեն հստակ և արագ քայլեր ձեռնարկել: Նույնը, իհարկե, Թուրքիայի և Ադրբեջանի մասով: Վերջիվերջո նոյեմբերի 9-ի հայտարարությունը և Սոչիի պայմանավորվածություններն արդեն իսկ լեգիտիմացվել են Բրյուսելի և Փարիզի կողմից և հիմա Վաշինգթոնի հերթն է»: Աղբյուրը` Սուրեն Սարգսյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
