«Մոսկվայում թուրքին ասել է, թե պատերազմները հաղթանակով չեն ավարտվում». Աննա Մկրտչյան
![]() 630 Երկուշաբթի, 27 դեկտեմբերի, 2021 թ., 22:36 «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը գրել է. «Երկու օր «քրտնաջան աշխատանք»։ Տասնյակ զանգեր լրատվամիջոցներին, որպեսզի ԵՊԲՀ ռեկտորի մասին գրված նյութերը լրատվականները հեռացնեն և էլի շարունակեն հայ հասարակությանը սփռել յուր «ճիշտ» տեսակը։ Փաստորեն ԵՊԲՀ աշխատակազմի պաշտոնյաներն ունեն մեկ «սուրբ» պարտականություն։ Բոլոր լրատվամիջոցներին ահաբեկելու միջոցով անբիծ պահել նիկոլի նշանակած ռեկտորին։ Սակայն, անհաջող այս փորձից հետո որոշեցին դիմել մի գրվածքի՝ բացառապես ներքին սպառման համար։ Գրվածք, որը վերջնականապես փարատում է կասկածները, որ ռեկտորի պաշտոնի համար շատ հեռուն կգնա։ Դավաճան նիկոլի մի քանի թեզ, որոնք ռեկտորի գրվածքի հիմքն են։ - Բա «նախկինո՞ւմ»։ Բա «նախկիննե՞րը»։ Դե ինչ ասես մի ռեկտորի, ով 2004, 2006 և 2008-ի հաղթանակած պետության և այսօրվա խղճուկ գոյատևման միջև տարբերություն չի տեսնում։ - Ինչ էլ լինի մենք մեզ պարտված չենք համարի հիմարության վերարտադրությունը։ Ուրեմն՝ Մոսկվայում թուրքին ասել է, թե պատերազմները հաղթանակով չեն ավարտվում։ Իրո՞ք։ Էդ տեքստն ասել եք մի ազգի ներկայացուցչի, ով իր հաղթանակից կուրացած մեր ազգային արժանապատվությունը զրոյի է հասցնում՝ անդադար նորանոր զիջումներ պարտադրելով։ - Գերիների մասին խոսել է գերիներին տանջամահ անող ռեժիմի ներկայացուցիչների հետ։ Ի՞նչ մարդասիրական քայլ։ Որևէ մեկի մոտ կասկած կա՞, որ թուրքի կողմից եկածներն անում են ամեն ինչ մեր ժողովրդի դեմ ատելություն տարածելու համար։ Փաստորեն ռեկտորի գինը ոչ միայն Մոսկվայում թուրքին տեսնելն է, այլ բաքու գնալն ու նիկոլի ուսապարկերի պես պնդելը, որ այնտեղ իրենց լավ են վերաբերում։ Այս անդրադարձն ունի բացարձակապես մեկ նպատակ։ Նմաններին մեր իրականությունից բացառելու գործուն հետևողականությունից նահանջել չի կարելի։ Հ. Գ. Դավաճանությունը շատ վատ բան է, ուրացող լինելը շատ վատ բան է, բայց ուտող ուրացող դավաճանն ուղղակի անտանելի»։ Աղբյուրը` Աննա Մկրտչյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
