Արցախում սպասում են երկրորդ սերիային. «Հրապարակ»
![]() 2144 Երեքշաբթի, 28 դեկտեմբերի, 2021 թ., 09:12 «Հրապարակ»-ը գրում է. «Արցախում արտառոց իրավիճակ է ստեղծվել. քաղաքական էլիտան՝ ընդդիմությունից մինչև իշխանություն, ընդվզեց ՀՀ ղեկավարության դեմ: Արայիկ Հարությունյանն այդ իրավիճակը կտանի՞ մինչև վերջ, Արցախից սկսելով Փաշինյանի մերժման գործընթացը, թե՞ իր դեմ վտանգն արդեն չեզոքացված է, և Արցախի պետական շահն այլևս կարևոր չէ: Հիշեցնենք, որ իր ասուլիսին Փաշինյանը հայտարարեց, որ բանակցային այնպիսի ժառանգություն է ստացել, որ չի կարող ասել, թե Արցախը հայկական է, սակայն որևէ փաստաթուղթ այդպես էլ չհրապարակեց, որն ասվածի ապացույց կլիներ և չէր ընկալվի որպես Արցախն ադրբեջանացնելու սեփական ծրագիր, որը Փաշինյանը փորձել է կյանքի կոչել վերջին մեկ տարում և հատկապես վերջին օրերին: Բանն այն է, որ ՀՀ վարչապետը Սամվել Բաբայանի միջոցով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության ծրագիր է փորձել իրականացնել՝ նախ տապալել բյուջեի ընդունումը, ապա Արցախի նախագահին իմպիչմենթ հայտնել: Արդյունքում Արցախը կզրկվեր սուբյեկտայնությունից եւ այլեւս նախագահ չէր կարողանա ընտրել: Սակայն Արայիկ Հարությունյանը տեղեկացել է այս դավադիր ծրագրի մասին, ընդդիմադիրների հետ կոնսուլտացիաների արդյունքում հաջողվել է կանխել այս ծրագրի առաջին մասը՝ բյուջեն ընդունվել է: Արցախում չեն բացառում, որ շուտով ականատես կլինենք սրա երկրորդ սերիային․ Բաբայանը որոշ շրջանակների միջոցով կփորձի բողոքի ակցիաներ գեներացնել Հարությունյանի դեմ: Ի դեպ, բյուջեի նախագիծն ընդունվելուց՝ դեկտեմբերի 23-ից հետո Բաբայանը փորձել է հանդիպել Հարությունյանի հետ, սակայն նրա առաջարկը մերժվել է»: Մանրամասները՝ թերթի համարում:
|

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
