Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Գարնանը Հայաստանում սպասվում է քաղաքական լուրջ վերադասավորում»․ Վահան Բաբայան

«Գարնանը Հայաստանում սպասվում է քաղաքական լուրջ վերադասավորում»․ Վահան Բաբայան
231
Երեքշաբթի, 28 դեկտեմբերի, 2021 թ., 09:54

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գարնանը Հայաստանում սպասվում է լուրջ քաղաքական վերադասավորում, չի բացառվում նաև իշխանափոխություն
Արցախից եկած ազդակները վկայում են, որ այլևս հնարավոր չէ նույն կերպով շարունակել այն վայկառավարումը, ինչը աղետ բերեց մեր ողջ ազգի գլխին:
Ցավոք, շատ ուշ, բայց արցախցիների վերջին դիրքորոշումը կարող է խառնել կապիտուլյացիոն իշխանության խաղաքարտերն այն աստիճան, որ նրանք այլևս կորցնեն իրենց վերահսկողությունը իրավիճակի հանդեպ:
Բոլոր գործընթացների հիմքում միշտ եղել է Արցախը և հիմա էլ այն լրջագույն դեր կարող է խաղալ Հայաստանի ներքաղաքական կյանքում:
Չմոռանանք նաև ՌԴ-ՆԱՏՕ լարումը, ինչն իր հերթին բերելու է պոստսովետական տարածքում հակառուսական ուժերի հեռացմանը»:

Աղբյուրը`   Վահան Բաբայան