Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունների պահանջ հրապարակավ դրել է նաև Իլհամ Ալիևը»․ Անդրանիկ Թևանյան

«ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունների պահանջ հրապարակավ դրել է նաև Իլհամ Ալիևը»․ Անդրանիկ Թևանյան
220
Երեքշաբթի, 28 դեկտեմբերի, 2021 թ., 17:24

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի գրառումը. «Ալիևի 4-րդ նախապայմանը և Փաշինյանի քայլերը
ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունների պահանջ հրապարակավ դրել է նաև Իլհամ Ալիևը։ Նպատակն ակնհայտորեն ՀՀ անկախության հռչակագրի հիմնական դրույթներից հրաժարվելն է։
Անկախության հռչակագիրը մեր պետության հիմքն է, Սահմանադրության հիմքն է, 88-ին սկիզբ առած Ղարաբաղյան շարժման ծնունդն է։ Թուրքիան ու Ադրբեջանն ուզում են այդ հիմքը վերացնել։ «Ժողվարչապետը» պատրաստ է դրան։
Նիկոլ Փաշինյանը դե ֆակտո հրաժարվել է հռչակագրից՝ Արցախը համարելով ադրբեջանական ու մի կողմ դնելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը։ Հիմա նրանից դե յուրե են հրաժարում պահանջում։ Նիկոլը կողմ է այդ նախապայմանին էլ։ Ասել է թե՝ սահմանադրական փոփոխությունը ոչ միայն աթոռը պահելու փորձ է, այլ նաև Ալիևի 4-րդ նախապայմանը (մյուս նախապայմանները Փաշինյանը բավարարել է կամ բավարարման փուլում է)»։

Աղբյուրը`   Անդրանիկ Թևանյան