«Բենզինի շուկայում նոր խաղացող կհայտնվի». ՄՊՀ նախագահ
![]() 750 Երեքշաբթի, 28 դեկտեմբերի, 2021 թ., 16:12 Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփել է 2021 թվականին հանձնաժողովի գործունեության արդյունքները: Համաձայն ամփոփված տվյալների՝ անցնող տարում հանձնաժողովը մրցակցության օրենսդրության խախտման հատկանիշներով ընդհանուր առմամբ 186 վարչական վարույթ է հարուցել, որից ամենաշատը՝ անբարեխիղճ մրցակցության դրսևորման հատկանիշներով՝ 78 վարույթ: Գեղամ Գևորգյանի խոսքով՝ 2021 թվականին համակենտրոնացման երեք խոշոր գործարքի թույլտվություն է տրամադրվել հանքարդյունաբերության, բենզինի և հեռահաղորդակցության շուկայում: ՌԴ-ում գրանցված «Արդյունաբերական ընկերությունը» ձեռք է բերել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի շուրջ 60 տոկոս մասնաբաժինը: Մոտ ժամանակներս նոր խաղացող կհայտնվի բենզինի շուկայում. «Անիս Փետրոլեում» և «Պորիմա Էներջի Սոլյուշնս» փոխկապակցված ՍՊԸ-ները ձեռք են բերել «Պետրոլ մարկետ» ընկերության 100 տոկոս ակտիվները: Ընկերություններ վրացական կապիտալով են, հանդիսանում են «գալֆ» ապրանքային նշանի իրավատերը: «ՀԷՑ» ՓԲԸ-ն և մեկ ֆիզիկական անձ ձեռք են բերել «Ռոստելեկոմ» ընկերության բաժնետոմսերը: Աղբյուրը` Մրցակցության պաշտպանության հանձնաժողով |

Ալյումինի՝ աշխարհի ամենամեծ ձուլարանը կրճատում է արտադրությունը հակամարտության պատճառով
9421:37
«Իրանական զինվորականները չեն փակել Հորմուզի նեղուցը». Արաղչի
13020:51
«Այս նախընտրական շրջանում թող ձեր շարքերն այսպես համալրվեն». Էդգար Ղազարյան
8019:06
«Կարո՞ղ է տնտեսությունը զարգանալ, եթե աճում է ոչ թե ստեղծված արժեքի, այլ պարտքի հաշվին»․ Դավիթ Անանյան
57112.03.2026, 03:06
Ադրբեջանը ցանկանում է ավելացնել գազի մատակարարումը ԵՄ
156111.03.2026, 20:31
«Թալանի վերադարձ լինելու է, այդ թվում՝ Փաշինյանի իշխանության օրոք կատարվող թալանի»․ Մեսրոպ Առաքելյան
66711.03.2026, 16:24
«Այս մասին խոսում է մի սոված ոհմակ, որի օրոք 8 000 000 000+ դոլարով ավելացել է երկրի արտաքին պարտքը»․ Արմեն Աշոտյան
66911.03.2026, 14:36
«Բայց մոռանում են ասեն, որ 2018-2025-ին պետական պարտքն աճել է 7 միլիարդ դոլարով»․ Արմեն Եղիազարյան
43211.03.2026, 13:12
