Դավիթ Տոնոյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի. ԱԱԾ-ն մերժեց միջնորդությունը
![]() 571 Երեքշաբթի, 28 դեկտեմբերի, 2021 թ., 18:40 ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի։ Փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ քիչ առաջ ստացել է Դավիթ Տոնոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը մերժելու մասին քննիչի որոշումը։ Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ ԱԱԾ-ն ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի. Զենքի մատակարարման գործով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի և ևս չորս անձի գործով նախաքննության ավարտ է հայտարարել եւ 8 օր ժամանակ տվել պաշտպանության կողմին՝16 հատորից բաղկացած գործի նյութերին ծանոթանալու համար։ Գործի նյութերին ծանոթանալուց հետո Տոնոյանի պաշպանները միջնորդություն են ներկայացրել՝ պահանջելով դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Վարույթն իրականացնող մարմինը մերժել է միջնորդությունը։ Փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանի խոսքով՝ որոշումն առհասարակ որևէ կերպ հիմնավորված և պատճառաբանված չէ, վաղը ևեթ այն կբողոքարկվի դատախազին։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
