«Շատ մեծ հարց էր, թե հանրությունն ինչ արձագանք էր տալու այդ «բացմանը»». Հակոբ Բադալյան
![]() 468 Չորեքշաբթի, 29 դեկտեմբերի, 2021 թ., 12:06 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «Ախր, ասելով չէ: Եթե Փաշինյանն այդքան վատ բանակցային ժառանգություն ուներ, ապա պետք է 2018-ին բացեր այն ժողովրդի առաջ: Է, կարելի է ասել, ամեն ինչ էլ, ի վերջո, կարելի է ասել և ցանկացած միտք էլ, բնականաբար, կունենա հավանության իր շրջանակը: Բայց, երբ դու գալիս և բացում ես բանակցային ամբողջ բովանդակությունը, ապա դա նշանակում է, որ դու այլևս չես կարող բանակցել այդ բովանդակության շուրջ: Առավել ևս, եթե անկասկած է, որ այդ բովանդակությանը քո և քո ժողովրդի լիակատար հավանությունն անգամ դեռ ամենևին չի երաշխավորելու դրա իրականացումը, որովհետև կա խոշոր և խոշորագույն կենտրոնների շահերի պայքար: Դրանով հանդերձ՝ դեռ, մեղմ ասած, շատ մեծ հարց էր, թե հանրությունն ինչ արձագանք էր տալու այդ «բացմանը»: Եվ գնահատելով մի շարք իրողություններ, հնարավոր է նույնիսկ պնդել, որ հանրությունն ասելու էր ոչ՝ չենք համաձայնում «տարածք խաղաղության դիմաց» բանաձևին: Ավելին, լեգիտիմ իշխանություն ենք ձևավորել, որ այն իր լեգիտիմության ուժով պայքարի դրա դեմ և փոխի իրավիճակը: Այդ ժամանակ իրավիճակն էլ ավելի է բարդանում: Խոսել էս մասին, առանց էդ ամեն ինչը դիտարկելու, առանց այդ ժամանակի, իրադարձությունների «կառուցվածքը» դիտարկելու, գնահատելու, առանց այդ շրջանում քաղաքական դերակատարների վարքագիծը գնահատելու, նշանակում է, մեղմ ասած, հեռանալ իրապաշտությունից՝ գիտակցաբար, կամ ակամայից: Ցավալին այն է, որ այս ամենի մասին մակերեսային խոսվում է այնպիսի շրջանակներում, որոնք ազդեցություն են ունեցել և թերևս ունեն հանրային կարծիքի ձևավորման վրա: Եվ մեծ հաշվով, երկու տասնամյակից ավելի հենց այդ մակերեսայինն է գերակշռել հանրային կարծիքի ձևավորրման հարցում, որ Հայաստանում համակարգորեն աղավաղվել է գործնականում ամեն ինչ՝ քաղաքականությունից մինչև կենցաղվարություն»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
