«Մի՛ խոչընդոտեք ավագանիների իրավունքների իրացմանը». Թագուհի Թովմասյան
![]() 281 Հինգշաբթի, 30 դեկտեմբերի, 2021 թ., 16:06 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Այս պահին Վարդենիսում կատարվողը որևէ աղերս չունի ժողովրդավարական և իրավական պետության բաղադրատարրերի հետ: Այսօր Վարդենիսի ավագանին պետք է քաղաքապետ ընտրի, բայց չի հաջողվում: Առավոտից Վարդենիսում իշխանությունն օգտագործում է ժողովրդի կողմից ընտրված թեկնածուների նկատմամբ ճնշման մի ամբողջ գործիքակազմ։ Մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների ենք ականատես լինում, բերման են ենթարկվել ավագանու անդամներ, խոչընդոտվում է փաստաբանի մասնագիտական գործունեությունը և այսպես շարունակ։ Ինչո՞ւ, որովհետև իշխող ՔՊ-ն չի հավաքել 50%+1 ձայն... Բայց չէ՞ որ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներն իրենց կամքով ընտրել են հպարտ ավագանիների։ Մի՛ խոչընդոտեք ավագանիների իրավունքների իրացմանը, մի՛ ոտնահարեք ժողովրդավարական արժեքները, հիշե՛ք՝ քաղաքացին է տերը մեր երկրի, և որևէ մեկդ հավերժական չեք: Հ. Գ. Ոստիկանությունը պետք է ցուցաբերի քաղաքական չեզոքություն՝ պահպանելով բացառապես օրենքի տառը»: Աղբյուրը` Թագուհի Թովմասյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
