Կառավարությունը վերացրել է թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը

Կառավարությունը վերացրել է թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը։
44-օրյա պատերազմի ժամանակ՝ անցած տարվա հոկտեմբերին, գործադիրի որոշմամբ արգելվեց անցած տարվա դեկտեմբերի 31-ից թուրքական ծագմամբ ապրանքներ ներկրել Հայաստան՝ «հաշվի առնելով քանիցս հաստատված փաստերը, ըստ որոնց, Թուրքիան բացահայտորեն աջակցում ու սատարում է Ադրբեջանի կողմից՝ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական և ահաբեկչական գործողությունները»։
Արգելքը սահմանվեց կես տարով։ Այնուհետև այս հունիսին այն երկարաձգվեց ևս կես տարով, որի ժամկետը ավարտվում է վաղը։
Ավելի քան երկու շաբաթ առաջ Էկոնոմնիկայի նախարարությունից «Ազատությանը» փոխանցել էին, որ արգելքը լրացուցիչ վեց ամսով երկարաձգելու որոշման նախագիծ է մշակվում, սակայն այն այդպես էլ չհայտնվեց կառավարության օրակարգում։
Այսօր գործադիրի այս տարվա վերջին նիստն էր, և նման որոշման նախագիծ չկար, ինչը նշանակում է, որ մեկ տարի գործող արգելքը գալիք տարվա հունվարի 1-ից այլևս չի գործելու։
Էկոնոմիկայի նախարարությունը քիչ ավելի հետո հանդես եկավ հայտարարությամբ՝ տեղեկացնելով՝ միջգերատեսչական քննարկումների արդյունքում որոշում է կայացվել չերկարաձգել թուրքական ապրանքների ներմուծման էմբարգոն: Ըստ այդմ, թուրքական ապրանքների ներմուծման արգելքի վերացմամբ փոխադարձության սկզբունքով ակնկալվում է, որ հայկական ապրանքների արտահանման համար կստեղծվեն առավել բարենպաստ պայմաններ։
Նախարարության հաղորդմամբ՝ վերջին մեկ տարվա ընթացքում թուրքական ապրանքների նկատմամբ արգելքն ունեցել է դրական և բացասական տնտեսական հետևանքներ։
«Քիչ չեն նաև մեր գործարարների կողմից դիմումներն ու խնդրանքները թուրքական ապրանքների ներմուծման վրա եղած արգելանքը հանելու մասին», - նշված է կառույցի հաղորդագրության մեջ։

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
153Երեկ, 22:30
«Բենզինի գինը բարձր է, որովհետև աշխարհում գոյություն ունի մեծ խնդիր բենզինի և դիզելի շուկայում»․ Գեղամ Գևորգյան (տեսանյութ)
122Երեկ, 13:36
Եվրոմիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը
46407.10.2026, 19:13
«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
77106.10.2026, 17:06
«Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում»․ Դավիթ Անանյան
28206.10.2026, 16:12
ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
30506.10.2026, 09:00
Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
31305.10.2026, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
28605.10.2026, 18:54