«ՄԱԿ-ի ԱԽ հինգ մշտական անդամների հաջորդ քայլը կարող է լինել նոր բազմաբևեռ աշխարհակարգի ստեղծումը». Արտակ Զաքարյան
![]() 267 Երեքշաբթի, 04 հունվարի, 2022 թ., 23:12 ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի գրառումը. «Երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները (ՌԴ, ԱՄՆ, ՉԺՀ, ՖՀ, ՄԹ), անսպասելի համատեղ հայտարարություն արեցին՝ ատոմային զենքի չտարածման մասին, ինչպես նաև վերահաստատեցին միջուկային պատերազմի անհնարինությունը։ Դա հեղինակավոր և ազդեցիկ հիշեցում էր այն տաքգլուխներին, ովքեր վերջին շրջանում հաշվարկում էին լոկալ միջուկային հարվածների հավանականությունն ու հնարավորությունները։ «Ժամանակավորապես բարիշած» ՄԱԿ-ի ԱԽ հինգ մշտական անդամների հաջորդ քայլը կարող է լինել նոր բազմաբևեռ աշխարհակարգի ստեղծումը։ «Համաշխարհային կառավարման» նախաձեռնությունը՝ որը հանդիսանում են ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամները, կարող են առաջիկայում նպաստել նաև Ուկրաինայի շուրջ լարվածության դեէսկալացիային։ Հաջորդ հետաքրքիր նորությունն այն է, որ ի հեճուկս եվրոպական լիբերալիստական հոսանքների՝ Գերմանիայի նոր կանցլեր Շոլցը, կարծես թե ձգտում է կարգավորել հարաբերությունները Մոսկվայի հետ։ Որոշ փորձագետներ պնդում են, որ Գերմանիայի այդ քայլից հետո, եվրոպական մի շարք լիդերներ ևս, կձգտեն կոնստրուկտիվ երկխոսություն սկսել Մոսկվայի հետ»։ Աղբյուրը` Արտակ Զաքարյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
