«Հայ զինվորն ու հայ դիրքապահը պիտի հսկեն միայն ՀՀ ու Արցախի սահմանները». Հարություն Մկրտչյան
![]() 259 Հինգշաբթի, 06 հունվարի, 2022 թ., 13:18 Քաղաքագետ Հարություն Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանն ու պաշտոնական Երևանը չպիտի դառնան Կենտրոնական Ասիայում Վլադիմիր Վլադիմիրովիչի կապրիզների ու մանևրների կատարածուները։ Եթե անգամ կա արտաքին միջամտություն տեղի ունեցող դեպքերին, այնուամենայնիվ, կա նաև ժողովրդի ապստամբություն, ու միայն ղազախ ժողովուրդը պիտի որոշի սեփական երկրի հետագա ճակատագիրը։ ՀԱՊԿ համանախագահ լինելով հանդերձ՝ պաշտոնական Երևանը պիտի պահպանի դեմոկրատական սկզբունքները, որի անվերջ անվանարկմամբ էլ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության։ Հայ զինվորն ու հայ դիրքապահը պիտի հսկեն միայն Հայաստանի Հանրապետության ու Արցախի սահմանները, ինչպես որ արեցին 44 օր շարունակ՝ առանց ՀԱՊԿ-ի ու Կրեմլի որևէ օգնության։ Հայաստանը չպիտի տապալի իր միջազգային հեղինակությունը՝ որպես ժողովրդավարական ուղի բռնած պետության, իսկ Ղազախստանի դեպքերին միջամտություն ցուցաբերելով մենք դա անում ենք՝ ուղղակի, թե անուղղակի... Մնացածը միֆեր ու Փաշինյանի՝ Կրեմլին ծառայելու բոլոր դրվագներն արդարացնելու անպտուղ փորձեր են...»: Աղբյուրը` Հարություն Մկրտչյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
