«Օմիկրոն» շտամով հարուցված COVID-19-ի երկու դեպք՝ Հայաստանում

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է․ «Հայաստանում հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամով հարուցված կորոնավիրուսային հիվանդության երկու դեպք, որոնք բերովի են։
Որպես COVID-19-ով պացիենտներ՝ նրանք ենթարկվել են համաճարակաբանական հետազոտության, Հայաստան ժամանելուն պես նրանց քթըմպանի նմուշները հետազոտվել են նաև սեքվենավորման մեթոդով, որի արդյունքում էլ հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամը։
Պացիենտների վիճակը բավարար է, չեն հոսպիտալացվել, երկուսն էլ բուժում են ստանում տանը։
Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը՝ առողջապահության նախարարությունը կոչ է անում շարունակել պահպանել հակահամաճարակային կանոնները և պատվաստվել, քանի որ COVID-19-ի և դրա շտամների դեմ կանխարգելիչ ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է։
Նշենք, որ սեքվենավորման աշխատանքներն իրականացվել են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի և Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի համագործակցությամբ»:

«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
7912:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
169Երեկ, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
258Երեկ, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
68719.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
40518.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
37118.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
82515.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
106513.08.2026, 13:12