«Այս անգամ էլ Նիկոլը որոշեց մեջ ընկնել, օգտվել առիթից և ցուցադրել իր պուճուրիկ էգոն»․ Աղասի Ենոքյան
![]() 246 Շաբաթ, 08 հունվարի, 2022 թ., 23:06 Քաղաքագետ Աղասի Ենոքյանի գրառումը․ «ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ԿԱՍԿԱԾՈ՞ՒՄ Է, ՈՐ ԵՍ ԵՄ ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ Որպես Նիկոլի կողմից «զորք ուղարկելու» բացատրություն է տրվում է այն, որ Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ նախագահող երկիր, և ուրեմն հենց Նիկոլն էր պարտավոր հայտարարել զորաշարժի մասին։ Հենց այս բարձրաձայնելն է, որ Հայաստանի վրա է ուղղել ինչպես ղազախների, այնպես էլ միջազգային հանրության սլաքները։ ՀԱՊԿ գոյության տարիները ցույց են տվել, որ նախագահող երկիրը միայն արարողակարգային ֆունկցիաներ ունի, շատ հաճախ չենք էլ իմացել, թե որ երկիրն է տվյալ պահին նախագահում։ Միշտ էլ որոշումները ընդունվել են Կրեմլում, իսկ որպես face office հանդես է եկել ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը։ Դեպքերից ընդամենը մեկ օր առաջ՝ հունվարի 1-ին Հայաստանը ստանձնել էր նախագահող երկրի ռոտացիոն կարգավիճակը, և այս անգամ էլ Նիկոլը որոշեց մեջ ընկնել, օգտվել առիթից և ցուցադրել իր պուճուրիկ էգոն։ Հայտնի է, որ Սերժ Սարգսյանը բազմիցս էր մերժել Սիրիա զորք ուղարկելու ռուսական առաջարկները, սակայն Նիկոլը հաճույքով գնաց այդ քայլին՝ իրեն առաջին անգամ զգալով որպես Հայոց Բանակի ճակատագիր որոշող, որպես Գերագույն Գլխավոր։ Ավելին, նա հանրությանը փորձեց այս հարցը հրամցնել որպես հայ-ռուսական հումանիտար համագործակցության կարևոր օրինակ»։ Աղբյուրը` Աղասի Ենոքյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
