«Որտեղի՞ց մարդկանց այդքան փող». Նարինե Կիրակոսյան

Լրագրող Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես վաղուց խանութ չեմ գնում։ Ասում են այս տոներին խանութներն աննախադեպ առևտուր էին անում։ Սրբում էին համ ուտելիքի, համ տեխնիկայի խանութները։ Ականատեսները շեշտում էին, որ նման առևտուր երբևիցե չեն դիտարկել նույնիսկ 2000-ական լեն ու բոլ տարիներին։
Տարբեր մտքեր են գալիս։ Օրինակ, որտեղի՞ց մարդկանց այդքան փող, կամ ինչի՞ են այդքան շատ գնումներ անում, հոմ աշխարհի վերջը չի...
Բայց ինձ հետաքրքում է այլ բան.
Ես ամեն օր հայտնաբերում եմ, որ իմ շրջապատից՝ ծանոթ, բարեկամներից ինչ-որ մեկը, կամ ընտանիքով հանդերձ երկիրը լքել է։ Պարզ է, որ լքողները կարող են եղել վիզա ստանալ, կամ ունեցել են։
Լավ, ինչևիցե, հասկանալի է, որ գնացողը ծայրահեղ աղքատ չէ։ Բայց էս դեպքում նաև ուզում եմ հասկանալ, բա Երևանում ովքե՞ր են գեներացվել, որտեղի՞ց են։ Արցախցիներն են, որ հանձնած հողերից են, այլ մարզերի՞ց են, որ մասսայական լքում են գյուղերը, թե դրսի հայերից են վերադառնում։
Ժամանակին այս հարցերի պատասխանները կստանայի պետական ատյաններից և ընթերցողին կներկայացնեի ճիշտ վիճակագրություն, բայց այսօր լրագրող լինելով վկայում եմ. այս կառավարության շնորհիվ ոչ մի պետական ինստիտուտ չի գործում։ Ըստ այդմ ճիշտ թվեր, իրական պատկեր, վիճակագրություն չի էլ ներկայացվի։
Լավ էդ դեպքում իսկապես գլխավոր հարցը մնում է. բա լավ, սրանց էդքան առևտրի փող որտեղի՞ց...»:

«Պաշտոնյաների աշխատավարձերը կրկին կբարձրանան. աղքատության մակարդակը 21,7% է». Գառնիկ Դանիելյան
5220:48
«Եթե ադրբեջանական բենզինը չլիներ՝ ՀՀ-ում բենզինը մի քանի հարյուր դրամով կթանկանար»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
7715:12
«150 դրամ ուղեվարձն ի սկզբանե ընդունածները կարոտ են մնալու այդ նույն 150-ին»․ Մանուկ Սուքիասյան
190Երեկ, 17:00
«Տարվա սկզբից մինչև հիմա ինչքա՞ն է աճել գյուղատնտեսությունը». Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
193Երեկ, 16:54
«Առաջիկայում սպասվում է գազի գնի թանկացման ռիսկ»․ Գառնիկ Դանիելյան
187Երեկ, 15:12
«Միտք եք տալիս ռուսական կողմին, թե գազը թանկացրեք, որ իշխանափոխություն անենք». Տարոն Չախոյանը՝ ընդդիմադիրներին
182Երեկ, 13:18
«Որոշել են շուստրիությամբ մարդկանց դրդել՝ վարկերի տակ մտնել»․ Արթուր Դանիելյան
154Երեկ, 10:12
«Գազի գնի հնարավոր թանկացման սցենար քննարկվե՞լ է». հարց՝ Մարտին Գալստյանին (տեսանյութ)
25315.09.2026, 16:06