«Ներկայացնում եմ պատվաստումների դինամիկան». Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ներկայացնում եմ ձեզ պատվաստումների դինամիկան Հայաստանում և հարևան երկրներում՝ հունվարի 9-ի դրությամբ։ Եվ այսպես,
• Ռուսաստան-36,5%
• Թուրքիա-60,1%
• Ադրբեջան-45,3%
• Իրան- 51,1%
• Վրաստան-26,3 %
• Հայաստան-24,9 %
COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ապրիլի 13-ից ի վեր, 2022 թվականի հունվարի 9-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 1.694.518 պատվաստում (2%-ով ավելին 03.01.2022-ի ցուցանիշից), որից առաջին դեղաչափ՝ 952.813 (25%-ով պակաս 03.01.2022-ի ցուցանիշից), երկրորդ դեղաչափ՝ 740.489 (14%-ով ավել 03.01.2022-ի ցուցանիշց), որը կազմում է ամբողջ բնակչության 24.9%:
Հունվարի 03-ից մինչև հունվարի 9-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է շուրջ 34.262 պատվաստում, օրական միջին տեմպը շուրջ 4895: Հաշվետու ժամանակահատվածում պատվաստվածների 23%-ը ստացել են 1-ին դեղաչափը, 75%՝ 2-րդ:
Պատվաստումների ընդհանուր թվի 69% իրականացվել է վերջին 3 ամիսների ընթացքում, այդ թվում 1-ին դեղաչափի 63% և 2-րդ դեղաչափի 77%:
• COVID-19 Հայաստանում
10.01.2021թվականի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 345.981 Առողջացածներ՝ 332.985
Փաստացի բուժվողներ՝ 3480 (+24 մեկ օրում)
Մահվան ելքեր՝ 8004 (3 մեկ օրում)
Մահվան ելքեր այլ պատճառով՝ 1512 (0 մեկ օրում)
Մեկ օրում իրականացվել է 3433 թեստավորում, որից դրական են եղել 125-ը (3.6%)
Effective Reproduction Rate՝ շուրջ 0.58 (0.00)
Պատվաստումների գործընթացի մեկնարկից՝ 13.04.2021թ., առ այսօր արձանագրվել է COVID-19 142.137 (հաստատված դեպքերի շուրջ 41%) դեպք և 4247 մահ (մահվան դեպքերի շուրջ 53%):
Դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է 20.10.2021թ.՝ 2603, իսկ մահվան դեպքերինը՝ 12.11.2021թ.՝ 70:
Հ․ Գ․ Դեռ վտանգավոր վիճակագրություն ունենք մեր Երկրում․․․»:

«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
7912:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
169Երեկ, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
258Երեկ, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
68719.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
40518.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
37118.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
82515.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
106513.08.2026, 13:12