««Թյուրքական աշխարհի» ճգնաժամը կարող է Արցախում վիճակի թեժացման պատճառ դառնալ». Ստեփան Դանիելյան
![]() 718 Երկուշաբթի, 10 հունվարի, 2022 թ., 17:00 Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի գրառումը․ «Ադրբեջանը ցայտնոտի մեջ է, հասկանում են, որ Ղազախստանում շատ բան կարող է փոխվել, թյուրքական նախագիծն է հարցականի տակ հայտնվել, իսկ իրենց «ազգային երազնաքն» այդ նախագծի հետ են կապել: Մեղրիի միջանցքի հիմնական բովանդակությունն հենց այդ նախագծի տրամաբանության մեջ է: «Թյուրքական աշխարհի» ճգնաժամը կարող է Արցախում վիճակի թեժացման պատճառ դառնալ ու պատահական չի, որ ՀԱՊԿ-ի ակտիվությանն զուգընթաց սահմանին կրակոցներ սկսվեցին: Սակայն Ղազախստանի դեպքերն ունեն դասեր Ալիևի համար: Եթե Ադրբեջանը թույլատրելի սահմանն անցնի, ապա Ղազախստանի դեպքերը կարող են Ադրբեջանում կրկնվել, իր երկու մեծ հարևանները՝ Ռուսաստանն ու Իրանը, կարող են շահագրգռված լինել ադրբեջանական հնարավոր հեղափոխության մեջ, իսկ հեղափոխության կայծը կարող է շատ անսպասելի տեղից բռնկվել: Կա նաև այլ տարբերակ, Թուրքիան էլ է կարող ադրբեջանական հեղափոխության մեջ շահագրգռված լինել, որպեսզի իր խաղաղապահներն Ադրբեջանում տեղակայի՝ ցույց տալով, որ իրենք էլ նպանատիպ օպերացիա կազմակերման ունակ են, նաև դրանով փորձեն բարձրացնել Թուրքիայի իշխանության հեղինակությունը երկրի ներսում: Այս երկրորդ տարբերակի դեպքում արդեն Ռուսաստանն ու Իրանը չեն կարող անտարբեր մնալ: Մի խոսքով, զարգացումները կարող են շատ անսպասելի լինել»: Աղբյուրը` Ստեփան Դանիելյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
