Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ադրբեջանը ցուցադրում է իր անհամաձայնությունը ՀԱՊԿ-ի գործողությունների հանդեպ»․ Ս․ Հասրաթյան

«Ադրբեջանը ցուցադրում է իր անհամաձայնությունը ՀԱՊԿ-ի գործողությունների հանդեպ»․ Ս․ Հասրաթյան
639
Երկուշաբթի, 10 հունվարի, 2022 թ., 22:25

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեծ քաղաքականության մեջ փոքր իրադարձություններ գրեթե չեն լինում...
Կարծում եմ այդ շարքից է նաև այսօր Կարմիր շուկա և Նախիջևանիկ գյուղերի ուղղությամբ կատարվածը: Անտրամաբանական չէ ենթադրել, որ հակառակորդը, ձեռնարկելով իր հերթական սադրիչ գործողությունները, թիրախ էր ընտրել ոչ միայն Արցախի հայ բնակչին, այլ նաև (կամ գուցե հենց առաջին հերթին) ռուսական խաղաղապահ ուժերի հեղինակությունը: Չի բացառվում, որ Ադրբեջանը (շատ հնարավոր է «մեծ եղբոր» պատվերով) փորձում է այդ կերպ ցուցադրել իր անհամաձայնությունը ՀԱՊԿ-ի (հասկացեք Ռուսաստանի և կազմակերպությունը նախագահող Հայաստանի) կողմից Ղազախստանում իրականացվող գործողությունների հետ...
...Մեծ քաղաքականության մեջ լինում են նաև զարգացումներ, որոնց արդյունքում «փոքրերը» զղջում են իրենց կատարածի համար...»։

Աղբյուրը`   Սենոր Հասրաթյան