Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Մենք ոչ թե պայքարում ենք «թյուրքական աշխարհի», այլ մեր հանդեպ ատելությամբ լցված երկու պետությունների դեմ»․ իրանագետ

«Մենք ոչ թե պայքարում ենք «թյուրքական աշխարհի», այլ մեր հանդեպ ատելությամբ լցված երկու պետությունների դեմ»․ իրանագետ
590
Երկուշաբթի, 10 հունվարի, 2022 թ., 22:48

Իրանագետ Վարդան Ոսկանյանի գրառումը․ «Մի շատ կարևոր հանգամանք կա, որի վրա պետք է հատուկ ուշադրություն դարձնել՝ խուսափելու համար, մեղմ ասած, ոչ ճշգրիտ մոտեցումներից։
Հայաստանն, ըստ էության, խնդիր չունի, թյուրքալեզու պետությունների և ժողովուրդների մեծամասնության հետ։ Մեր խնդիրը երկու պետության՝ Թուրքիայի ու Ադրբեջանի, և դրանց վարչախմբերի հետ է, որոնք, չնայած ներքին որոշ հակասությունների, հիմնականում հանդես են գալիս միասնական հակահայկական ճակատով՝ փորձելով այն ընդլայնել ի հաշիվ այլ թյուրքալեզու երկրների և ազգերի։
Հայաստանը մեծ հաշվով որևէ խնդիր չունի Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի և Ղրզղստանի կամ նողայների, թաթարների, բաշկիրների, չուվաշների և յակուտների հետ, ուստի մենք ոչ թե պայքարում ենք, խիստ պայմանական բնորոշմամբ, «թյուրքական աշխարհի», այլ մեր հանդեպ ատելությամբ լցված և մեր ոչնչացմանը ձգտող երկու պետությունների ու դրանց միջոցով սնուցվող պանթյուրքիզմի ախտով վարակված առանձին անհատների կամ կազմակերպությունների դեմ»։

Աղբյուրը`   Վարդան Ոսկանյան