Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Նիկոլ Անհողի մեկօրյա քրոնիկոնը»․ Գագիկ Համբարյան

«Նիկոլ Անհողի մեկօրյա քրոնիկոնը»․ Գագիկ Համբարյան
554
Երեքշաբթի, 11 հունվարի, 2022 թ., 00:12

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի գրառումը․ «Նիկոլ Անհողի՝ թուրքերի հետ առաջադրված խաղաղության օրակարգի մեկօրյա քրոնիկոնը
Մինչ Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնող կապիտուլյանտն աջուձախ հայտարարում է, որ թուրքերի հետ հարաբերություններում խաղաղության օրակարգով է առաջնորդվելու, իսկ դրան երկրպագողները և սպասարկողներներն էլ թրքամետ և թրքամոլ զառանցանքներով են հանդես գալիս, Ադրբեջանը չի հրաժարվում իր հայատյաց քաղաքականությունից, որի առաջնային նպատակն Արցախից մնացած 25 տոկոսի վրա բնակվող հայերի համար այնպիսի անելանելի պայմանների ստեղծումն է, որ Արցախը վերջնականապես հայաթափվի...
Միայն այսօր ազերիները կրակել են Կարմիր Շուկայի մանկապարտեզի ուղղությամբ և պայթեցրել են մանկապարտեզի մոտ կայանված մեքենան, կրակել են Ասկերանի այգիներում աշխատող գյուղացիների վրա, քարերով հարվածել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով անցնող մեքենային...
Իսկ ի՞նչ է անում կապիտուլյանտ Նիկոլը... Արցախահայության խնդիրների լուծման փոխարեն, այո՛, Ղազախստանի հարցերով է զբաղված...
Նիկոլ Անհո՛ղ, Պուտինի հրահանգները կատարելով էլ միևնույն է՝ եղել ես, կաս ու կմնաս կապիտուլյանտ ու թուրքի դեմ ծնկած և նվաստացված ղեկավար...»։

Աղբյուրը`   Գագիկ Համբարյան