«Այդ մտահոգությամբ է ալիևյան ռեժիմը ջղաձիգ գործողությունները մեր սահմանին վերսկսել». Հմայակ Հովհաննիսյան
![]() 377 Չորեքշաբթի, 12 հունվարի, 2022 թ., 00:48 Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեզանում կան «խելոքներ», որ կասկածի տակ էին դնում Թուրանբաշու անէացման ջախջախիչ նշանակությունը պանթուրքական ծրագրի իրականացման հեռանկարների համար։ Ասում էին, թե այդպիսի գնահատականը փաստական հիմքեր չունի։ Թուրքալեզու պետությունների շտապ հավաքված խորհրդաժողովը ցույց տվեց, որ «ղազախական գարնան» արդյունքները նրանց խուճապի են մատնել և հիմա նրանք հորդորում են Տոկաևին խնայել «ելբասի» Թուրանբաշուն։ Պատահական չէ նաև այս պահին ադրբեջանական ագրեսիվ գործողությունների վերսկսումը մեր սահմանների երկայնքով։ Ադրբեջանին, ինչպես նաև ռևանշիստներին Հայաստանի ներսում, մտահոգել է ՀՀ վարչապետի ակտիվ դերակատարությունը ՀԱՊԿ-ում, որը կարող է վերականգնել մեր երկրի «ֆորպոստային» աշխարհաքաղաքական դերը և նշանակությունը։ Ո՞վ կարող է բացառել, որ նոր իրավիճակում հնարավոր է Հայաստանի վրա խաղադրույքներ դնողները գտնվեն, և հենց այդ մտահոգությամբ է ալիևյան ռեժիմը ջղաձիգ գործողությունները մեր սահմանին վերսկսել, ղազախական սրացումների ժամանակ նոր զորավարժություններ Թուրքիայի հետ համատեղ անցկացրեց Նախիջևանում։ Եվ այս ամենի ֆոնին մեզանում կան մարդիկ, ովքեր կասկածի տակ են դնում պանթուրանականների ներգրավվածությունը ղազախական գործերում»։ Աղբյուրը` Հմայակ Հովհաննիսյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
