Ինչու ՀՀ նախագահն ու կաթողիկոսը չմասնակցեցին Երևանի քաղաքապետի երդմնակալությանը․ «Իրավունք»
![]() 386 Չորեքշաբթի, 12 հունվարի, 2022 թ., 09:14 «Իրավունք» թերթը գրում է. «Մինչ ողջ ազգը պատրաստվում էր Նոր տարին դիմավորելուն՝ Երևանի ավագանին հապճեպ անվստահություն հայտնեց Հայկ Մարությանին և երևանցիների փոխարեն էլ ընտրեց նոր քաղաքապետի՝ ի դեմս Հրաչյա Սարգսյանի: Եվ քանի որ ժողովրդի թիկունքում գործընթացներն այսպիսի հաջողությամբ ստացվեց հորով-մորով անելը, օրենքով սահմանված կարգով էլ, ընտրվելուց հետո երրորդ օրացուցային օրը կազմակերպվեց նոր քաղաքապետի երդմնակալության արարողությունը: Եվ չնայած նրան, որ օրենքի համաձայն՝ երդմնակալության արարողությանը նվիրված ավագանու նիստը պետք է վարեր Երևանի ավագանու ամենատարեց անդամը, բայց Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանն իր տեղը զիջեց իրենից հինգ ամսով փոքր Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Մարատ Թոխյանին: Ինչևէ, սա ամենաուշագրավը չէր Ամանորի եռուզեռի մեջ լուսանցքում մնացած արարողության վերաբերյալ: Երդմնակալության արարողությանը ներկա էին Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, գործադիր և օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, անգամ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, մինչդեռ ներկա չէին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը և Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Էլ չենք ասում Երևանի նախկին քաղաքապետների մասին: Թե ինչով էր պայմանավորված, որ Երևանի քաղաքապետը որոշեց երդվել՝ առանց հոգևոր առաջնորդների օրհնության և երկրի նախագահի ներկայության, ինչը նախկինում երբևէ չի եղել, Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության ևւ հասարակայնության հետ կապերի վարչությունից թերթի հարցմանն ի պատասխան տեղեկացրին, որ Հրաչյա Սարգսյանի երդմնակալության հանդիսավոր արարողությանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրավիրված եղել են. «Սակայն տեղեկացրել են, որ ինչ-ինչ պատճառներով չեն կարող մասնակցել: Երևանի նախկին քաղաքապետներին հրավեր ուղարկել հնարավոր չի եղել՝ միայն ժամանակի խիստ սղության պատճառով»: Իսկ թե ինչպիսին է եղել հրավերը, և այդ ինչ պատճառներ են եղել, որ չի մասնակցել արարողությանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, մանրամասներ պարզեցինք ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից. «Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Երևանի նորընտիր քաղաքապետի երդմնակալության արարողությանը մասնակցելու հրավեր ստացել է դրա նախորդ օրը՝ աշխատանքային օրվա ավարտից հետո՝ երեկոյան: Չի մասնակցել արարողությունը, քանի որ ուներ նախօրոք պլանավորված հանդիպումներ»: Նույն հարցով դիմեցինք նաև Մայր Աթոռի տեղեկատվական համակարգին՝ փորձելով պարզել, թե ինչով էր պայմանավորված, որ Վեհափառ Հայրապետը ևս չմասնակցեց արարողությանը, սակայն մեզ խոստացան պատասխանել միայն Սուրբծննդյան տոներից հետո: Իսկ ինչ վերաբերում է Նավասարդ սրբազանին, Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից պարզեցինք, որ առաջնորդական փոխանորդն անգամ հրավեր չի ստացել և տեղյակ չի եղել արարողության մասին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
18101:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
23300:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
380Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
881Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
434Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1147Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1056Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
922Երեկ, 14:24
