Նախկին նախարարներին կանչել են հանձնաժողով. «Ժողովուրդ»
![]() 486 Չորեքշաբթի, 12 հունվարի, 2022 թ., 09:30 «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ առաջիկա օրերին ակտիվորեն նիստեր է անցկացնելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը: Ավելին՝ երեկ արդեն նման մի նիստ է տեղի ունեցել, որին մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը: Նիստի մի մասը տեղի է ունեցել փակ ռեժիմով, որի ժամանակ պատգամավորները Արշամյանից հետաքրքրվել են 2020-ի սեպտեմբերի 27-ին մեկնարկած «Մենք ենք մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքից եւ այդ գումարների ծախսման մանրամասներից: Հայտնի է դարձել, թե ովքեր են մասնակցելու առաջիկա նիստերին: Մասնավորապես, այսօր նիստին մասնակցելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանը, վաղը՝ ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, իսկ արդեն հունվարի 14-ին՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը: Նշենք, որ այս հանձնաժողովի նախագահը «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն է: Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած ֆինանսական միջոցների զգալի մասը՝ ավելի քան 52 միլիարդ դրամը, նվիրատվության ձևով փոխանցվել էր կառավարությանը, սակայն այդ գումարը ծախսելու վերաբերյալ տարատեսակ տեղեկություններ հայտնվեցին, և քննիչ հանձնաժողովը նպատակ ունի ստուգել նաև դրանք՝ բացահայտելու կոռուպցիոն ռիսկերը և դրսեւորումները: Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
322Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
327Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
332Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
220Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
282Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
259Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
244Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
294Երեկ, 09:52
