«Ռուս խաղաղապահներն ուզում են, որ մարդիկ այնտեղից չհեռանան». Ալիև

Ինչպես արդեն հայտնել ենք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր կայացած հարցազրույցի ժամանակ իր դժգոհությունն է հայտնել Արցախում ռուս խաղաղապահների գործունեությունից: «Տեսնում ենք, որ Ղարաբաղ, Խանքենդի (Ստեփանակերտ-խմբ.) և ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ գտնվող այլ վայրեր ժամանողների թիվը շատ տարբեր է մեկնողների թվից։ Ավելի ու ավելի շատ մարդիկ են հեռանում այնտեղից։ Մենք վերահսկում ենք սա։ Արձանագրեցինք նաև, որ մուտք գործող մեքենաների 91%-ը չի ստուգվում։ Ընդ որում, այնտեղից մեկնող մեքենաների միայն 46%-ն է, որ չի ստուգվում։ Ի՞նչ է սա նշանակում: Սա ցույց է տալիս, որ ռուս խաղաղապահները հետևում են, որ մուտքն ազատ լինի, բայց ելքի մոտ որոշակի խնդիրներ կան։ Նրանք կանգնեցնում են մեքենաները, հարցաքննում և այլն։ Այսինքն՝ ուզում են, որ մարդիկ այնտեղից չհեռանան։ Եվ սա պատահական չէ։
Մենք գիտենք մեքենաների ու մարդկանց թիվը՝ քանիսն են մտել ու դուրս եկել, և սա անընդունելի իրավիճակ է։ Մեր ունեցած տեղեկություններով, ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո այնտեղ է վերադարձել 38 հազար մարդ, ովքեր մեկնել են պատերազմի ժամանակ, որոնցից 11 հազարը ընդմիշտ հեռացել է այս տարածքից։ Թարմացված տվյալների համաձայն՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում այժմ ապրում է 27 հազար մարդ։ Բացառությամբ այս երկու հարցերի, ընդհանուր առմամբ, կրկնում եմ, դրական եմ գնահատում դրանց գործառույթը։ Նրանց պատասխանատվության գոտում լուրջ միջադեպեր չեն եղել, միջադեպեր են տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանին»։

«Գիտությունների ակադեմիա, Պատմության ինստիտուտ, չկա՞ն միջազգային գործընկեր կազմակերպություններ, որոնց միջոցով պետք էր աղմուկ բարձրացնել». Վահե Լոռենց
3123:24
«Երբ գրից ու գրքից խոսեն Էրդողանը, Ալիևը և Հաջիևները, ճիշտ կանեն՝ լռեն. այս հարթությունում խոցելի են». Արամ Սարգսյան
5623:06
«Աշխարհի մյուս երկրները պետք է փոխհատուցեն ԱՄՆ-ի՝ Հորմուզի նեղուցում անվտանգության ապահովման ծախսերը». Թրամփ
8422:48
«Իշխանական միջանցքներում «հայկական Արցախ» փնտրելը հանցավոր ինքնախաբեություն է». Մհեր Մելքոնյան
5222:36
«Ադրբեջանի հետ խաղաղության փուչիկի պայթյունի ձայնը ուժգին է լինելու». Ոսկան Սարգսյան
5622:24
««Ուժեղ Հայաստան»-ը հոգեբանական դիսկոմֆորտ և նյարդայնություն է պատճառում կառավարող մեծամասնությանը». Հակոբ Բադալյան
5221:54
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռուս Եկեղեցու Երևանի և Հայաստանի թեմի կառավարչին
5421:30
«Արցախում հայկականության հետքերը վերացնելու փորձերն ունեն երկու գլխավոր դերակատար՝ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը». Մանե Թանդիլյան
6720:18