Լարսը փակ է բեռնատարների համար
![]() 293 Հինգշաբթի, 13 հունվարի, 2022 թ., 16:36 Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ կցորդիչով բեռնատարների համար անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ։ Դժվարանցանելի են Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային և Գյումրի-Բավրա (բուք է) ավտոճանապարհները։ Հանրապետության ամբողջ տարածքում տեղում է ձյուն։ Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհին առկա է մերկասառույց։ Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում և Աշտարակ քաղաքում առկա է մառախուղ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Ռուսական կողմում կա մոտ 150 կուտակված բեռնատար ավտոմեքենա։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ |
Հայտնի է՝ ինչու են կալանավորում մանկահասակ երեխաների մորը (տեսանյութ)
11216:36«Հարավային Կովկասում ամենաթանկ ինտերնետը ՀՀ-ում է»․ Ոսկան Սարգսյան
11015:43«Մանկահասակ երեխաների մորը 3 ամսով կալանավորում են»․ Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)
18615:30«Էս էլ իմ տան խուզարկությունից»․ Նիկողոս Հովհաննիսյան (տեսանյութ)
12415:24«Ահա՝ ինչ է հայտնաբերվել իմ տան խուզարկության արդյունքում»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
22915:06Փաստաբանին թույլ չեն տալիս տեսակցել ձերբակալված Տարոն Մանուկյանին
14414:54«Կաթողիկոսն ու Եկեղեցին չեն կարող տարանջատվել»․ Հայկազուն քահանա Սահակյան
17114:12«Կասեցվել է Biella-ի մեկ արտադրատեսակի արտադրությունը»․ ՍԱՏՄ
13214:00