«Սերժ Սարգսյանը մեղադրվում է հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող անձանց ցանկությունների հիման վրա»․ Ամրամ Մակինյան

«Մենք ապացուցեցինք դատական նիստերի դահլիճում, որ դատախազը փորձ էր անում այլ քրեական գործից այլ տվյալներ բերել ու մտցնել այս գործի մեջ, ինչը բոլորիս մոտ տարակուսանք առաջացրեց այն մտայնությամբ, որ ոչինչ չէր ապացուցում այս գործում։ Ուղղակի փորձ էր արվում «Ֆլեշ» ընկերության անունը ևս մեկ անգամ շրջանառության մեջ դնել այս գործում։ Այս հանգամանքը ևս մեկ անգամ փաստեց, որ սա քաղաքական պատվեր, քաղաքական հիմք ունեցող քրեական գործ է»,- Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում, լրագրողների հետ զրույցում, ասաց Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։
Հարցին՝ Սերժ Սարգսյանը մեղադրվում է միայն Սերգո Կարապետյանի ցուցմունքի հիմնա վրա՞, պաշտպանն արձագանքեց․ «Պարոն նախագահը մեղադրյալի կարգավիճակում է ինչ-որ հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող անձանց ցանկությունների հիման վրա»։ Նա հավելեց, որ իր խոսքն ուղղված չէ Սերգո Կարապետյանին։
Հիշեցնենք՝ Երևանի Ավան և Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, շարունակվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի և գյուղնախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանի գործի քննությունը:

«ԱՄՆ-ն պետք է ընդունի Հորմուզի նեղուցի նոր կարգավիճակը»․ Քազեմ Ջալալի
312:30
«Փաշինյանը տարբեր մայրաքաղաքներում փնտրում է իշխանությունը պահպանելու հնարավորություններ»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
1512:24
«Հին խոսք կա՝ եթե թուրքը խաղաղությունից է խոսում, պատրաստվիր պատերազմի»․ Ոսկան Սարգսյան
2512:18
«Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը լավ կանի՝ կոշիկների հավաքածու պատվիրի»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
3411:54
«Ինչո՞ւ Նյու Ջերսին չեք տալիս Իսրայելին»․ Սիրիայի նախագահը՝ Թրամփին
9311:36
«Վալոդյայի համար քաղաքական սկզբունքայնությունը վեր էր ամեն ինչից»․ Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ)
3811:18
Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5111:12
«ԱՄՆ-ն 2024-ին կտրուկ ավելացրել է Հայաստանին տրամադրվող ռազմական ֆինանսավորումը»․ #РИАНовости
8710:48