Կոշ գյուղում եղբայրն սպանել է եղբորը

ՀՀ Ոստիկանությունը գրում է. «Դեպքը, որ հունվարի 12-ին Կոշ գյուղում էր կատարվել, դետեկտիվ ֆիլմի էր նման: Ժամը 15-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները 40-ամյա տղամարդուն իր տանը մահացած գտան: Դին հյուրասենյակում հայտնաբերել էր եղբայրը և 1-02 զանգել: Դիակի զննությամբ դեմքին արնանման հետքեր հայտնաբերվեցին: Նրան սպանել էին, կամ մահը վրա էր հասել ծեծելուց որոշ ժամանակ անց:
Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ: Նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն:
Բացահայտման աշխատանքներին միացան ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և մարզի քննչական վարչության ծառայողները։ Առաջ քաշվեցին տարբեր վարկածներ: Իրավապահները զրուցեցին հարևանների, հետո դարձյալ հանգուցյալի եղբոր հետ, որը նրանից երկու տարով էր փոքր ու նույն հասցեում էր բնակվում: Հետաքրքիր էր՝ երբ էր տեսել նրան հյուրասենյակում ընկած, տանն էր եղել, թե դրսից էր եկել. հարցեր, որոնք ոչ այնքան պատասխաններ, որքան նոր հարցեր էին առաջ բերում՝ ուրվագծելով զարհուրելին...
Համալիր ու բազմակողմանի միջոցառումների արդյունքում, ինչպես և նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվեց, որ հանցագործությունը կատարել էր տուժողի 38-ամյա եղբայրը՝ նախկինում դատապարտված: Վիճել էին, ապա ծեծել էր ավագ եղբորը, մարմնական վնասվածք հասցրել, ինչն էլ մահվան պատճառ էր դարձել։
38-ամյա տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանության Աշտարակի բաժին։ Նա ձերբակալվել է։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»։

Մոտ 130 մարդ անհետ կորել է Ինդոնեզիայի մերձակայքում լաստանավի խորտակման հետևանքով
195Երեկ, 19:12
Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈՒԱԶ»-ը գլխիվայր շրջվել է. կա 1 զոհ
121Երեկ, 17:54
Հայտնի է մահացածի և վիրավորների ինքնությունը
171Երեկ, 11:00
Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը
190Երեկ, 10:42
Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում
143Երեկ, 10:12
«10-15 ոստիկանով ծեծել են». քաղաքացին ահազանգում է Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման մասին (տեսանյութ)
159Երեկ, 09:24
Կրակոցներ՝ Կոտայքի մարզում
19712.09.2026, 20:48
Արևիկ գյուղի լճերում հայտնաբերվել է անհայտ որոնվող կնոջ մարմինը
25012.09.2026, 11:24