«Որ ալեն սիմոնյանից խլեն 200.000 դոլար արժողությամբ մեքենան, խաչատուր սուքիասյանի ավիաընկերության բաժնետոմսերը, կկահավորեն թե՛ սահմանը, թե՛ զինվորներին կօգնեն». Աշոտ Անդրեասյան
![]() 441 Ուրբաթ, 14 հունվարի, 2022 թ., 16:12 ԲՀԿ երիտթևի ղեկավար Աշոտ Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սկսվեց անմակարդակ իշխանության իրենց մակարդակի ֆեյքային վայնասունը Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ լինելով առաջին քրիստոնեություն ընդունած երկիրն աշխարհում և գտնվելով այսչափ ծանր վիճակում պետք է ապավինել Աստծո ողորմությանը և կարևորագույն նպատակ կա մոտ ապագայում՝ ՀՀ-ում տեղադրել Հիսուսի արձանը, որն ամենաբարձրը կլինի աշխարհում։ Ծեծված և սրտխառնոց առաջացնող սրբապիղծ գրառումները հերթ չեն տալիս մեկը մյուսին. «Էդ արձանի տեղը զինվորներին օգնեք», «սահմանը կահավորեք», «անօթևաններին ուղղեք էդ գումարը», «է՞դ ա մեր երկրի առաջնային խնդիրը» և այլն։ Ամեն մի սրբապիղծի առանձին չեմ պատրաստվում պատասխանել կամ ինչ-որ բան բացատրել, ուղղակի կարճ կանդրադառնամ նման բաներ գրողներին, որ ալեն սիմոնյանից խլեն 200.000 դոլար արժողությամբ մեքենան, որը գնվել է պետության հաշվին, աննա հակոբյանի հիմնադրամի գումարները, խաչատուր սուքիասյանի նոր ավիաընկերության բաժնետոմսերը, որը ուղիղ չվերթներ է իրականացնում Ստամբուլ, և կահավորեն թե՛ սահմանը, թե՛ զինվորներին օգնեն, թե՛ անօթևաններին։ Մնում էր գրեիք՝ գնացեք սահմանը պահեք։ Ի գիտություն բոլորի՝ նշեմ, որ Գագիկ Ծառուկյանը պատերազմի ժամանակ միակ մարդն էր, ով, կալանավորված լինելով, մեծ օգնություն ցուցաբերեց Արցախին, իսկ այս նախաձեռնությունը պատկանում է բացառապես Ծառուկյանների ընտանիքին և կյանքի է կոչվելու բացառապես Ծառուկյանների ֆինանսական միջոցներով։ Չստացվեց Ձեր անաստված քայլը։ Աստված պահապան Հայ ազգին»։ Աղբյուրը` Աշոտ Անդրեասյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
