Հակակոռուպցիոն կոմիտեի համար առանց մրցույթի 15 մլն դրամով մեքենա է գնվել Ծառուկյանին պատկանող ընկերությունից

Հակակոռուպցիոն կոմիտեն 2021 թվականի դեկտեմբերի 17-ին պայմանագիր է կնքել «Մագաս Ինվեստ» ՓԲԸ-ի հետ, որով մեքենա է ձեռք բերել կոմիտեի համար։
Պայմանագիրը կնքվել է կառավարության մեկ անձից կատարվող գնումների միջոցով, այսինքն՝ առանց մրցույթի, այս մասին գրում է Իրավաբան.net-ը:
«Գնումը կազմել է 15 միլիոն դրամ։
Ըստ մեքենայի տեխնիկական բնութագրի․
ավտոմեքենայի գույնը՝ սպիտակ է,
թափքի տեսակը՝ մարդատար, 8 տեղ,
շարժիչի ծավալը՝ առավելագույնը 2․5 լիտր,
վառելիքի տեսակը՝ դիզել,
վառելիքի բաքի տարողությունը՝ առավելագույնը 75 լիտր,
վառելիքի ծախսը (խառը ցիկ․)՝ առավելագույնը միչև 9 լիտր,
շարժիչի հզորությունը՝ մինչև 170 ձիաուժ,
փոխանցման տուփ՝ 5-9 աստիճան, ավտոմատ,
ավտոմեքենայի վազքը գնման պահին չպետք է գերազանցի 1000 կիլոմետրը։
Ըստ պայմանագրի՝ մատակարարը պետք է ապահովի երաշխիք և հետերաշխիքային ծառայություն 60 ամիս/100․000 կմ վազք։
Սպասարկման ընթացքում շարժիչի յուղը պետք է փոխարինվի նշված ավտոմեքենայի համար նախատեսված գործարանային յուղով։
Մատակարարը պետք է ունենա՝ ավտոպահեստամասերի/ընթացային, թափքի մասին պահեստամասեր/ պահեստ կամ խանութ, վերանորոգման համար անհրաժեշտ բոլոր արտադրամասերը (ընթացամասի, էլեկտրականության, յուղման, անվաբացքի կարգավորման, վուլկանացման, ինժեկտորի վերանորոգման, ղեկային մասի, շարժիչի, փոխանցման տուփի և կամրջակների վերանորոգման, մեքենայի ախտորոշման և այլ անհրաժեշտ սարքավորումներ և ծառայություններ, ինչպես նաև՝ զոդման և թափքի ներկման աշխատանքներ իրականացնելու հնարավորություն):
Թե՛ «Մուլտի գրուպ», թե՛ «Մագաս Ինվեստ» ՓԲԸ-ի բաժնետեր է Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը»,- հայտնում է լրատվամիջոցը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

«ՀՀ-ում քաղաքական մտքի բացակայության պայմաններում Փաշինյանի՝ կոշիկ մաքրելը դառնում է հասարակական-քաղաքական օրակարգի թեմա». Նարինե Մկրտչյան
1420:06
«Չեմ բացառում, որ դատավորը դեռ աշխատում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի որոշման վրա, սպասում ենք». Արամ Օրբելյան (տեսանյութ)
5619:06
«Հայցերի ապահովման միջոցներն առժամանակ ուժի մեջ թողնելը հակասում է իրավունքի սկզբունքներին և տրամաբանությանը»․ Ռուբեն Մելիքյան
5518:48
ԿԳՄՍՆ-ի հրահանգով Զորավար Անդրանիկի՝ հատուկ քարերով ստեղծված նկարը հեռացվել է Արտենիի դպրոցի մուտքի պատից
6518:06
«Զարգացած երկրներում էկոլոգիան լուրջ չի ընկալվում, իսկ աղքատ երկրներում թքած ունեն այդպիսի «ձևականությունների» վրա». Գևորգ Դանիելյան
7017:36
«Հայաստանն ընկել է շատ վատթար վիճակի մեջ»․ Ոսկան Սարգսյան
7816:00
«Սա հերթական հարձակումից առաջ կեղծ ժողովրդավարության շղարշ է»․ Կարապետ Պողոսյան
8314:48
«Սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք»․ Սամվել դպիր Գրիգորյան
7913:24