Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +25 °C

«Ձեզ գնել են, ձեզ օգտագործում են»․ Լյովա Եղիազարյան

«Ձեզ գնել են, ձեզ օգտագործում են»․ Լյովա Եղիազարյան
319
Շաբաթ, 15 հունվարի, 2022 թ., 22:12

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանի գրառումը․ «Դուք չեք կարող ընդդիմություն լինել: Ընդդիմությունը բնավորություն չէ, այն արժեհամակարգ է, որից դուք զուրկ եք։
Այն լրջություն է պահանջում, քաղաքական լրջություն, որը դուք չունեք։
Ձեր քննադատությունն իջեցրել եք կոյուղաջրի հայտնի աղջիկների, հոգեկան հիվանդ հոգեբանի, մեծաբերան նախկին ոստիկանի, կվնշչիկ ծաղրածուի, անհայտ ծագումով ինչ-որ գոյացությունների բամբասանքի ու մեյմունությունների մակարդակի:
Տղեք, դուք ընտանիք եք մտնում, քուջուջ անում: Էժան մտքեր եք արտահայտում, էժան գործողություններ անցկացնում:
Տղեք, դուք ստախոս եք, շարքային շառլատան, շարքային մուտիլովչիկ:
Տղեք, դուք վախկոտ եք: Վախից հոխորտում եք, վախից վայրահաչում: Վախից սպառնում եք:
Տղեք, ձեզ գնել են, ձեզ օգտագործում են, իսկ օգտագործված բան վերջին հաշվով շպրտում են:
Ախր, շատերիդ ճանաչում եմ»։

Աղբյուրը`   Լյովա Եղիազարյան