«Հայաստանում կատարվել է 1.761.529 պատվաստում». Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ներկայացնում եմ COVID-19-ի դեմ պատվաստումների ընթացքի վերաբերյալ վիճակագրական տվյալներ. COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից՝ 2021 թվականի ապրիլի 13-ից ի վեր, 2022 թվականի հունվարի 16-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 1.761.529 պատվաստում (96%-ով ավելի 09.01.2022-ի ցուցանիշից), որից առաջին դեղաչափ՝ 973.944 (163%-ով ավելի 09.01.2022-ի ցուցանիշից), երկրորդ դեղաչափ՝ 784.849 (72%-ով ավելի 09.01.2022թ-ի ցուցանիշից), որը կազմում է ամբողջ բնակչության 26.4%, բուստր դեղաչափը՝ 2736: Հունվարի 9-ից մինչև հունվարի 16-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է շուրջ 67.011 պատվաստում, օրական միջին տեմպը շուրջ 9573: Հաշվետու ժամանակահատվածում պատվաստվածների 32%-ը ստացել են 1-ին դեղաչափը, 66%՝ 2-րդ:
Պատվաստումների ընդհանուր թվի 54%՝ 1-ին դեղաչափի 42% և 2-րդ դեղաչափի 68% իրականացվել է վերջին 3 ամիսների ընթացքում:
COVID-19 Հայաստանում՝ 17.01.2022 թվականի ժամը 11։00-ի դրությամբ՝
• Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 347.785
• Առողջացածներ՝ 333.655
• Փաստացի բուժվողներ՝ 4594 ( 121 մեկ օրում)
• Մահվան ելքեր՝ 8020 (1 մեկ օրում)
• Մահվան ելքեր այլ պատճառով՝ 1516
• Մեկ օրում իրականացվել է 3872 թեստավորում, որից դրական են եղել 168-ը (4.3%)
• Effective Reproduction Rate՝ շուրջ 1.61 (աշխարհում՝ 1.30)
Պատվաստումների գործընթացի մեկնարկից՝ 13.04.2021թ., առ այսօր արձանագրվել է COVID-19 143.732 (հաստատված դեպքերի շուրջ 41%) դեպք և 4245 մահ (մահվան դեպքերի շուրջ 53%):
Դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է 20.10.2021թ.՝ 2603, իսկ մահվան դեպքերինը՝ 12.11.2021թ.՝ 70»:

ՀՎԿԱԿ-ը հորդորում է բնակիչներին ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
152Երեկ, 16:54
«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
76417.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
88914.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
91913.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
100512.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
110210.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
129607.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
129107.09.2026, 14:12