«Սա չի կարող խնդրահարույց չհամարվել». Բորիս Նավասարդյան
![]() 594 Երեքշաբթի, 18 հունվարի, 2022 թ., 20:12 Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուբեն Ռուբինյանը տվյալ պահի համար բավականին հանգամանալից և կառուցողական պատասխաններ տվեց իր՝ որպես Թուրքիայի հետ բանակցություններում ՀՀ ներկայացուցչի, գործունեության վերաբերյալ։ Սակայն նորից շրջանցվեց միգուցե ոչ ամենաէական հարցը՝ ներկայացուցչի կարգավիճակի հետ կապված։ Համապատասխան առաքելությունը դրվել է ԱԺ փախխոսնակ Ռուբինյանի վրա ՀՀ վարչապետի կողմից, և այն իրացման համար ծախսերը կատարվել են խորհդարանի բյուջեից։ Հստակեցնենք՝ բանակցություններում Ռուբինյանը ներկայացնում է կառավարությունը, այլ ոչ թե՝ ԱԺ-ն, թեև շարունակում է կատարել իր՝ որպես փոխխոսնակի բոլոր գործառույթները։ Ստացվում է, որ գործադիր իշխանության ղեկավարը տնօրինում է խորհդարանական հանրապետության օրենսդիր մարմնի միջոցները և դրա ղեկավարներից մեկի աշխատանքային ժամանակը։ Սա չի կարող խնդրահարույց չհամարվել պետության ինստիտուցիոնալ կառուցվածքի, իշխանության թևերի տարաբաժանման առումով, եթե, իհարկե, շարունակում ենք հաշվի նստել ժողովրդավարության և պատշաճ կառավարման միջազգային ստանդարտների հետ։ Եվ կարծում եմ՝ այնպիսի կարևոր գործընթացում, ինչպիսին է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, ոչ էական «մանրուքներ» չեն կարող լինել։ Ներողություն եմ խնդրում, եթե ձանձրացրեցի ՀՀ ներկայացուցչի կարգավիճակի վերաբերյալ իմ գրառումներով։ Պարզապես, երբ բանակցությունները նոր են սկսվել և դրանց ընթացքը, բացի ընդհանուր առարկայից, բովանդակային քննարկման սնունդ դեռ չեն տալիս, և խնդրի «ինստիտուցիոնալ» բաղադրիչի վրա կենտրոնանալը չի շեղում այլ սկզբունքային թեմաներից»։ Աղբյուրը` Բորիս Նավասարդյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
