«Նույնականացրե՛ք Շեխեր գյուղի 2 քաղաքացու աճյունները և տվե՛ք հարազատներին». Էդիկ Բաղդասարյան
![]() 665 Ուրբաթ, 21 հունվարի, 2022 թ., 13:24 Հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանի գրառումը. «Ինչո՞ւ ենք մենք այսպիսին. ոչ մի բացատրություն չեմ կարողանում գտնել: Արդեն կարողացել ենք պարզել, որ Արցախի Շեխեր գյուղի երկու քաղաքացու՝ Արարատ Ղուլյանի և Հմայակ Միրզոյանի աճյունները գտնվում են մորգերից մեկում, թե որտեղ՝ դեռ չենք պարզել: Նրանց դիակները 2020 թվականի դեկտեմբերի 20-ին որոնողները հայտնաբերել են գյուղում, աճյունները հետո տեղափոխվել են: Չնայած Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի մեջ նշված է, որ Հմայակ Միրզոյանի դիակի նույնականացումը կատարվել է համայնքի ղեկավարի կողմից, սակայն համայնքի ղեկավարը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը չի տեսել դիակը, և չի եղել նույնականացում: Արարատ Ղուլյանի մորից երկու անգամ ԴՆԹ-ի համար արյուն են վերցրել: Մի անգամ արյուն են վերցրել Հմայակ Միրզոյանի դուստրերից մեկից: Նրանց որևէ մեկը դրանից հետո որևէ բան չի ասել: Չգիտեմ՝ Առողջապահության նախարարությունը, Քննչական կոմիտեն կորցրե՞լ են թղթերը, պատասխանները ինչ-որ տե՞ղ են դրել: Պետական կառույցներն ինչու են այդպես աշխատում, որոնք են պատճառները: Եվ անհնար է հասկանալ, թե իրենց ստեղծած այս բարդակում ինչպես են աշխատում: Ես համոզված եմ, որ նման բազմաթիվ պատմություններ կան անհետ կորածների մասով: Ու չգիտենք՝ ինչ անել, այդ թղթերը հասանելի չեն, այդ կառույցներ հնարավոր չէ մտնել՝ պարզելու, թե որ մորգում են այդ երկու խաղաղ բնակիչների աճյունները: Նայե՛ք այդ մարդկանց գործերը, ստուգե՛ք տվյալները, նույնականացրե՛ք նրանց աճյունները և տվե՛ք հարազատներին հուղարկավորելու համար»: Աղբյուրը` Էդիկ Բաղդասարյան |

Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
3310:27
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
6709:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
8009:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
373Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
367Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
362Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
235Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
315Երեկ, 12:57
