Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ի՞նչ է հայկական կողմը զիջելու` Շուշին և Հադրութը հետ ստանալու համար». Սուրեն Սուրենյանց

«Ի՞նչ է հայկական կողմը զիջելու` Շուշին և Հադրութը հետ ստանալու համար». Սուրեն Սուրենյանց
3688
Ուրբաթ, 21 հունվարի, 2022 թ., 16:48

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. «Այս էլ որերորդ անգամ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը պնդում է, թե հնարավոր է բանակցությունների միջոցով վերադարձնել Շուշին ու Հադրութը։ Գուցե ես դիվանագիտությունից բան չեմ հասկանում, բայց գիտեմ, որ բանակցությունները ենթադրում են փոխզիջում։ Արդ, ի՞նչ է հայկական կողմը զիջելու՝ Շուշին և Հադրութը հետ ստանալու համար։ Հարցս ամենևին էլ հռետորական չէ, եթե, իհարկե, «Հայաստան» դաշինքի պնդումները պոպուլիստական չեն...»: