«Մենք ամենաանտաղանդ ձևով մսխեցինք մեր հաղթանակը». Սուրեն Սահակյան
![]() 262 Ուրբաթ, 21 հունվարի, 2022 թ., 20:04 «Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախկին ղեկավար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առաջին համաշխարհային պատերազմում պարտություն կրած Գերմանիան արդեն 1938 թվականին հաղթած պետություններին՝ Անգլիային ու Ֆրանսիային, ստիպեց ստորագրել Մյունխենյան համաձայնագիրը, որով նրանք իրենց համաձայնությունն էին տալիս Գերմանիայի կողմից Չեխոսլովակիայի մի մասի բռնակցմանը։ Պատերազմում Ֆրանսիային հաղթանակի հասցրած վարչապետ Ժորժ Կլեմանսոն էս առիթով ասել ա․ «Հաղթողները միշտ տանուլ են տալիս իրենց հաղթանակը»։ Մենք մեր օրինակով տեսանք՝ դա ոնց ա լինում։ Իրոք, պարտվողների ճակատագիրը դառն ա, նրանք փորձում են դրանից դասեր քաղել ու ուժեղանալ, իսկ հաղթողները թուլանում են և մնում նույն մակարդակի վրա՝ վստահ, որ էդ մակարդակը հաղթանակ ա ապահովում։ Հետաքրքիր ա՝ Կլեմանսոն, եթե իմանար էսօրվա մեր օրը, նույն նախադասության մեջ կօգտագործե՞ր «միշտ» բառը։ Մենք, իհարկե, ամենաանտաղանդ ձևով մսխեցինք մեր հաղթանակը, բայց պարտությունից հետո էլ ամեն հաջորդ պահի ավելի վատ վիճակում ենք հայտնվում, քան մինչ էդ էր։ Քաղաքական առաջնորդությունը, իհարկե, տապալված ա, բայց արդյո՞ք կան շերտեր (անհատներ չէ, շերտեր), որ գիտեն ու կարող են չտապալել այն։ Բոլոր տարբերակներում մեր միասնական պարտությունն օրինաչափություն ա դառնում, եթե դիտարկում ենք 1918 թվականի հայկական պետության ճակատագիրը։ Դրանք մի ընդհանուր բան ունեն՝ քաղաքական միտքը։ Դարի վերջում «քաղաքական» շերտը հայացքն ուղղեց ոչ թե XXI դարին, ապագային, այլ հայկական առաջին հանրապետության տրամաբանությանը հասավ։ Էս առումով XX դարի կեսերի տրամաբանության մեջ մնացած «սովետական դիսիդենտական» շերտն ավելի ժամանակակից, առաջադեմ ու գրավիչ ա դիտվում, քան նորագույն աղետալի պատմություն կերտողները (որոնք դեռ 100 տարի առաջվա տրամաբանության մեջ են)։ Ողբերգություն ա, որ հայկական իրականության մեջ դրանից դուրս դիսկուրս կա՛մ չկա, կա՛մ էլ շատ աննշան ա։ Բայց է՛լ ավելի ողբերգական ա, որ առանձնապես մեծ հույս չկա, թե տեսանելի ապագայում այն կձևավորվի ու կուժեղանա էնքան, որ համախմբի տարբեր ուժերի։ Կարելի էր ասել, որ դա կրթության հարց ա ու 20 տարում կարելի ա փոխել վիճակը, բայց ո՞վքեր են լինելու «կրթողները»»։ Աղբյուրը` Սուրեն Սահակյան |

Իսրայելը վերջին 2 օրվա ընթացքում հարվածել է Իրանի և Լիբանանի ավելի քան 200 օբյեկտի
6922:33
«Եթե «Հեղափոխություն 3»-ը հաջողվի, ՀՀ-ն դառնալու ադրբեջանական վասալ տարածք, հետնախորշ»․ Նարեկ Գալստյան
6222:00
«Կարտոֆիլ ուտողներն ընտրելու են կարտոֆիլ ուտողներին․ սև իկռա ուտողները կարոտ են մնալու սև իկռային»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
15221:42
«Այս խայտառակ որոշումը կդառնա ևս մեկ պատճառ՝ քվեարկելու այս իշխանությանը հեռացնելու օգտին»․ Վարդան Օսկանյան
11621:18
«Նիկոլի մարդ տեսակը թյուրիմացություն է, և նրան հավատալն առնվազն ամոթ է»․ Արամ Գևորգյան
16620:42
«Ըստ քննչական կոմիտեի՝ հարևան երկրի Կաթողիկոսի մահը հիմք չէ»․ Նաիրի Հոխիկյան
16920:12
«Սա պետության կառավարման ղեկը ստանձնած մարդկանց նեղմտության դրսևորում է»․ Հակոբ Բադալյան
17719:48
«Դուք դավաճանել եք Հայաստանի ժողովրդին․ դուք Արցախը վաճառել եք»․ չարենցավանցին՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
26119:30
