Ադրբեջանական նավթային SOCAR ընկերությունը փորձում է մտնել Հայաստան. «Հրապարակ»

«Սուրենավանում գտնվող հայ-ռուսական բիտումի գործարանից տեղեկություն ստացանք, որ ադրբեջանական նավթային SOCAR ընկերությունը գործարանը գնելու բանակցություններ է վարում՝ վրացի միջնորդների օգնությամբ։ Գործարանն արդեն մոտ մեկուկես տարի գրեթե լուծարված է՝ ընդամենը մի քանի աշխատող են պահել, գործարանի հեռախոսահամարները չեն պատասխանում, ուստի պաշտոնական ինֆորմացիա չկարողացանք ստանալ։
Հիշեցնենք, որ ադրբեջանական նավթային SOCAR ընկերությունը տարիներ շարունակ Վրաստանի ամենամեծ հարկատուն է, այն Վրաստանի տարածքում գրեթե 5 հազար հոգանոց բանակ է պահում՝ ադրբեջանական պետական նավթային ընկերության բենզա-գազալցակայանների, դրանց պահեստների, գազամուղների եւ այլ ենթակառուցվածքների պաշտպանության անվան տակ: Այդ ծառայությունում ներգրավված են առավելապես ազգությամբ ադրբեջանցի Վրաստանի քաղաքացիներ, որոնք տարին մի քանի անգամ անցնում են վերապատրաստման դասընթացներ՝ կատարելագործելով զենքի տիրապետման հմտությունները: Իսկ բիտումի գործարանը Սուրենավան գյուղում գործում էր դեռեւս 2006 թվականից եւ փակվեց հեղափոխությունից մեկ-մեկուկես տարի անց։ Գործարանը զբաղվում էր բիտումի արտադրությամբ, որն ասֆալտի արտադրության մեջ օգտագործվող նավթամթերքն է: Գործարանի հայ բաժնետերերից էր Միկա Բաղդասարովը»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
29202.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
29802.10.2026, 16:06
«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
29902.10.2026, 13:06
«Հուսով ենք՝ 2027թ․ սկզբին հնարավոր կլինի ԹՐԻՓՓ-ի հիմնարկեքն իրականացնել»․ Նարեկ Մկրտչյան (տեսանյութ)
30302.10.2026, 10:42
«Պետական պարտքն աճում է նախընտրական շրջանում պետական ընտրակաշառքի պատճառով առաջացած դեֆիցիտը փակելու համար»․ Իշխան Սաղաթելյան
19102.10.2026, 10:00
««Ցեմենտի շուկա. երբ պրոտեկցիոնիզմը փոխարինվում է ներմուծմամբ». Վահե Դավթյան
24102.10.2026, 00:54
«Եթե խաղաղություն է, ազատ առևտուր է, ինչո՞ւ էլ Ադրբեջանից էժան բենզին չի գալիս»․ Արթուր Խաչատրյան
27201.10.2026, 15:18
Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցով նավթի արտահանման ռեկորդային ծավալի մասին
101801.10.2026, 08:37