«Նիկոլը սուտ է ասում, որ Թուրքիայի երկաթուղով բեռների տեղափոխումը մեզ վրա ավելի էժան կնստի». Արա Պապյան
![]() 385 Երեքշաբթի, 25 հունվարի, 2022 թ., 14:18 ԱԺԲ անդամ, դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլը սուտ է ասում, որ Թուրքիայի երկաթուղով բեռների տեղափոխումը դեպի Եվրոպա մեզ վրա ավելի էժան կնստի: Հաստատ ոչ: Ինքը գիտի՞՝ ի՞նչ արժի, օրինակ, Բոսֆորի նեղուցի վրայի երկաթուղային կամրջի օգտագործումը մեկ վագոնի համար, ինքը գիտի՞՝ ի՞նչ է մեկ տոննա-կմ փոխադրման սակագինը թուրքական երկաթուղիներում: Հաստատ չգիտի: Ամենաէժան փոխադրամիջոցը ծովայինն է: Այսինք՝ Երևան-Փոթի հետո լաստանավերով դեպի Վառնա, Կոստանցա, Իլիչովսկ կամ Նովոռոսիյսկ: Ի դեպ, Թուրքիայի երկաթուղու մեծ մասը, մասնավորապես՝ Գյումրի-Կարս-Էրզրում-Անկարա հատվածն էլեկտրաֆիկացված չէ: Սա նշանակում է, որ Կարս-Էրզրում հատվածում ջերմաքարշը կարողանում է դեպի վեր քաշել խիստ սահմանափակ թվով վագոնները, որն էապես կթանկացնի բեռնափոխադրումը: Նիկոլը խոսում է Հայաստանի տարածքի վրայով դեպի Ադրբեջան կամ ավելի հեռուն տարանցիկ փոխադրումների մասին: Լո՞ւրջ: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին հնարավորություն ունի տարեկան իրականացնել մինչև 17 միլիոն տոննա բեռնափախադրում: Օգտագործվում է դրա չնչին մասը: Ըստ որոշ տվյալների՝ 7-10%: Ու Նիկոլն իսկապես մտածում է, որ թուրքերն իրենց բեռը տեղափոխելու են մեր տարածքով, որ մեզ փող տա՞ն: Ինչպես կասեր դասականը՝ յա իրո՞ք: Նաև ասեմ, որ մեր երկաթգծի լայնությունն ավելի մեծ է թուրքականից: Սա նշանակում է, որ սահմանին յուրաքանչյուր վագոն պիտի հատուկ ամբարձիչով բարձրացվի և անիվները փոխվեն: Սա ևս լրացուցիչ ծախս է ու ժամանակի կորուստ: Մոռացա ասեմ, որ թուրքերը մտադիր են կառուցել Իգդիր-Նախիջևան երկաթուղի և կունենան նաև հարավային երթուղի: Իսկ դրա շահագործումից կա՛մ մենք ոչինչ չենք ստանա, կա՛մ շատ չնչին բան»: Աղբյուրը` Արա Պապյան |

«Փաշինյան Նիկոլի արկածախնդիր քայլերի պատճառով Հայաստանի տնտեսության օդերը փակվում են»․ Դերենիկ Մալխասյան
246Երեկ, 17:24
«Ցանկացած երկիր, որն Իրանին զենք կմատակարարի, կենթարկվի 50% մաքսատուրքի»․ Թրամփ
359Երեկ, 16:39
«Արդեն հրահանգ եղե՞լ է հարկային նոր տեռոր սկսելու մասին». լրագրողը՝ Էդուարդ Հակոբյանին (տեսանյութ)
164Երեկ, 13:36
«Կուսումնասիրեմ, հասկանամ՝ ինչ լիցենզիայի դադարեցման մասին է խոսքը». Էդուարդ Հակոբյան (տեսանյութ)
168Երեկ, 13:30
«Կարո՞ղ ենք ասել, որ ՀՀ-ում փաստացի ունենք 0 տոկոս հարկով աշխատող միկրոբիզնես»․ Բաբկեն Թունյան (տեսանյութ)
173Երեկ, 13:12
«Բիբարը 7 մետր բարձրանում ա՞, ա՜յ քեզ բան». Նիկոլ Փաշինյան
217Երեկ, 12:12
ՌԴ-ում մտադիր են չեղարկել Պռոշյանի կոնյակի գործարանի լիցենզիան
6207.04.2026, 23:02
Որքան գումար է ծախսվում «Կառավարական դաչաների» վրա. «Հրապարակ»
20707.04.2026, 09:12
