Նոր փոփոխություն՝ հեղուկ գազի լցակայաններում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում հեղուկ գազի շուկայի նկատմամբ վերահսկողությունը կուժեղացվի: Նոր փոփոխություն՝ հեղուկ գազի լցակայաններում:
Թերը տեղեկացել է, որ Հայաստանում այս տարվա հունիսի 1-ից հեղուկ վառելիքի վաճառքը իրականացվելու է ստուգաչափված տարաներով, այսինքն՝ հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում վաճառողը ոչ միայն պետք է ունենա ստուգաչափված տարա, այլև սպառողի պահանջով այն վաճառվելու է այդ տարայի միջոցով: Ասել է թե՝ լցակայաններում տնտեսավարողը պարտավոր է ցուցադրել տեղեկատվություն հեղուկ գազի տեսակի վերաբերյալ: Ըստ Էկոնոմիկայի նախարարության՝ այս ամենի արդյունքում կնվազեն և կբացառվեն հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում վաճառողի կողմից թերլցումները:
Ի դեպ, անհամապատասխանության դեպքում, սպառողի դիմումի համաձայն, տեսչական մարմինը տնտեսվարող սուբյեկտի մոտ կիրականացնի ստուգում, խախտումների դեպքում պատասխանատվության միջոցներ կկիրառվեն. եթե հեղուկ գազ վաճառող տնտեսվարողները խախտումներ թույլ տան, ապա կարող են տուգանվել մեկ միլիոն դրամի չափով։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ԱՄՆ-ն արգելել է Կանադայից կաթնամթերքի, ալկոհոլային խմիչքների ներմուծումը
362Երեկ, 11:31
«Ձեր թոփ մեկ խնդիրը Հայաստանի վիլայեթացումն է և ոչ թե գազի սպառումը»․ Արեգ Սավգուլյան
152Երեկ, 10:18
«Սահմանամերձ դաշտերը քարից էինք մաքրում՝ բնականաբար ձեռքով»․ Վահան Թումասյան
23708.09.2026, 17:30
«Հայաստանը չի կործանվի, եթե գազի գինը թանկանա»․ Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
23308.09.2026, 17:06
«Ստեղ մարդիկ կան, որոնց ավտոմեքենաների գինն ավելի թանկ է, քան դեպի Ինդոնեզիա մեր արտահանման ծավալը»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
21708.09.2026, 14:00
«Նավթի գները կտրուկ կնվազեն, երբ մենք հաղթենք Իրանի դեմ պատերազմում»․ Թրամփ
77308.09.2026, 09:07
Ցեմենտի շուկայում դեֆիցիտի խնդիր է առաջացել․ «Ժողովուրդ»
18208.09.2026, 08:42
«Մեր հիմնական նպատակներից մեկը կանաչ էներգիան «Զանգեզուրի միջանցքով» դեպի Նախիջևան ուղղելն է»․ Փարվիզ Շահբազով
53507.09.2026, 19:13