«Ուղիղ 30 տարի առաջ այս օրը տեղի ունեցավ Քարին տակի հերոսամարտը»․ Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ուղիղ 30 տարի առաջ այս օրը տեղի ունեցավ Քարին տակի հերոսամարտը... 1992-ի հունվարի 26-ին գյուղի ինքնապաշտպանությունը ղեկավարում էր մասնագիտությամբ վարորդ Վաղարշակ Առուշանյանը, իսկ հակառակորդի գործողություններն անձամբ համակարգում էր Ադրբեջանի այն ժամանակվա պաշտպանության նախարար Թաջջեդին Մեհթիևը: Մարտական գործողությունների արդյունքում ԵՐԵՔ ԿՈՂՄԻՑ հարձակման անցած հակառակորդը տալով 90-ից ավելի զոհ, հետ շպրտվեց ելման դիրքեր: Հայկական կողմը տվեց 22 զոհ, որից 3-ը՝ կին ... Գյուղը մնաց անառիկ:
Քարին տակի հերոսամարտից մոտ 28 տարի անց գյուղի պաշտպանության համար տեղի ունեցավ հերթական առճակատումը: Հայկական կողմի պաշտպանությունը համակարգում էին ակադեմիական որակավորմամբ հրամանատարներ, իսկ թշնամական ուժերի գործողությունները՝ ադրբեջանաթուրքական գլխավոր շտաբերի բարձրաստիճան պատասխանատուներ...
Բավականին անհասկանալի պայմաններում 2020թ. նոյեմբերի 4-ին ԵՐԵՔ ԿՈՂՄԻՑ ամուր պաշտպանված Քարին տակն ընկավ...
Հ.Գ.- 30 տարի առաջ Քարին տակի համար տեղի ունեցած պաշտպանական մարտում հերոսաբար մարտիրոսվեց Վաղարշակ Առուշանյանը, իսկ դրանից 28 տարի անց՝ նրա որդին՝ Մխիթար Առուշանյանը...
Փառավորելով ընկածներին՝ շարունակենք հավատարիմ մնալ մեր հայրենապահպանության գաղափարին...»։

«Դիլիջանում 1 միլիարդ դրամանոց ծրագիրը երկարաձգել են, սակայն սարքածն արդեն քանդվել է». Ոսկան Սարգսյան
3503:06
«Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ. նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը». Արտակ Զաքարյան
4802:12
«Տարբեր քաղաքական կերպարներից մի քանի հնարք թռցնելով՝ Նիկոլը փորձել է իր համար ստեղծել «բարի, ազնիվ ու սրտացավ» գործչի կերպար». Արմեն Հովասափյան
6501:00
Ալժիրը խզել է դիվանագիտական հարաբերությունները ԱՄԷ-ի հետ և փակել օդային տարածքը Էմիրությունների հետ
121Երեկ, 23:30
«Տիգրանաշենը պետք է մնա հայկական. այստեղով անցնում է գլխավոր ռազմավարական ճանապարհ». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
86Երեկ, 23:00
«Հայաստանը թևակոխել է իր ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ». Նիկոլ Փաշինյան
96Երեկ, 20:12
«ԱՄԷ-ն կարող է դիտարկվել որպես Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների վայր». Պեսկով
171Երեկ, 18:36
«Միջազգային կառույցներին նամակներ ենք ուղարկել». Արա Այվազյան (տեսանյութ)
117Երեկ, 17:06