«Սկսվում է համաշխարհային տիրապետության համար տարվող պայքարի վերջին փուլը»․ Արտակ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի գրառումը․ «Սկսվում է համաշխարհային տիրապետության համար տարվող պայքարի վերջին փուլը, որի հանգուցալուծումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Ուկրաինայի շուրջ: Ռուսաստանն ամեն կերպ ձգտում է կասեցնել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի հետխորհրդային տարածք: Արևմտյան ուժերն ամեն կերպ օգտագործում են այս պայքարը՝ Ռուսաստանին վերջնականապես «իր տեղը դնելու համար», փորձելով նրան դուրս մղել Եվրոպական տարածաշրջանից դեպի Ասիա:
Աշխարհաքաղաքական այս պայքարում, հատկապես կոշտ դիրքերից է հանդես գալիս AUKUS-ը (Ավստրալիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ եռակողմ ռազմական դաշինք, որը ստեղծվել է 2021թ. ընդդեմ Չինաստանի): AUKUS-ն այսօր ակտիվ գործում է հատկապես Եվրոպայում: Անգլոսաքսերը չեն ցանկանում կորցնել ազդեցությունը Եվրոպայի վրա և ձգտում են իրենց ազդեցության տակ պահել ամբողջական ՆԱՏՕ-ն ու հատկապես Բեռլինն ու Փարիզը:
Գերմանիան և Ֆրանսիան դեռևս պահպանում են դեպի հետխորհրդային տարածք ՆԱՏՕ-ի ընդլայնման դեմ 2008թ-ին դրված իրենց վետոն: Նրանք նաև զենք չեն մատակարարում Ուկրաինային, իսկ Մեծ Բրիտանինան ակնհայտորեն հրահրում է Ուկրաինային՝ պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ: Թեման շատ ակտիվ շրջանառում են նաև եվրոպական լիբերալ լրատվամիջոցները:
Ռուսաստանը շարունակում է առաջարկել Արևմուտքին, եվրոպական անվտանգային համակարգում հաշվի առնել ռուսական շահերը: Մայրցամաքային Եվրոպան, կարծես թե, դեմ չէ այդ առաջարկներին, սակայն ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան շարունակում են խոչընդոտել, և այդ հարցում նրանց աջակցում են նախկին վարշավյան պակտի անդամ արևելաեվրոպական երկրները: Հենց դրանում է կայանում ներկայիս ճգնաժամի ամենամեծ վտանգը և Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակման հավանականության շուրջ ձևավորված տեղեկատվական ողջ հիստերիան:
Այսօր AUKUS-ը ձգտում է նաև դուրս թողնել ՌԴ-ին համաշխահային SWIFT համակարգից՝ ինչը կթուլացնի Ռուսաստանի մրցակցային դիրքերն աշխարհում: Գերմանիան դա չի ցանկանում, քանի որ ՌԴ-ի հետ ունի լավ բիզնես հարաբերություններ: Բեռլինը դեմ է նաև «Հյուսիսային հոսք 2» -ի արգելքներին, ինչը ծանր հարված կհասցնի եվրոպական էներգետիկ շուկային: Ըստ Բեռլինի և Փարիզի՝ ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծումը պետք է տեղի ունենա դիվանագիտական ճանապարհով՝ վերականգնելով Նորմանդական գործընթացը: Եվ Աստված մի արասցե, որ AUKUS-ն ուղղակիորեն սկսի տորպեդահարել Ուկրաինայի հարցով նախկինում ձևավորված Մինսկյան համաձայնագրերը»:

Հայկ Սարգսյանը և Ավետիք Օրդյանը հեռացվել են ՔՊ-ից
3821:54
«Քանի որ խաղաղություն է, զինվորների զգոնությունը թուլացել է և չքնելու մոտիվացիան պակասել է»․ Նիկոլ Փաշինյան
5421:30
«Մենք իրենց ասենք՝ մեր գերիներից տվեք, որ այս զինվորին տա՞նք․ վաղն էլ կարա մեզնից զինվոր անցնի, բա մե՞նք ում ենք տալու»․ Նիկոլ Փաշինյան
6721:00
«Փաստ չի՝ ադրբեջանցի զինծառայողը ուզեցե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է»․ Նիկոլ Փաշինյան
5720:42
Պուտինը Թուրքմենստանում կայանալիք գագաթնաժողովում կհանդիպի Փեզեշքիանի հետ
6320:30
Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Ctrl Z հաղորդմանը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
6120:18
«Իշխանությունը պետք է ամաչի․ ԵԽԽՎ-ն ասում է՝ դադարեցրե՛ք սելեկտիվ հետապնդումները»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
6420:06
«Քաղաքացիների անվտանգությունը ստորադասվել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգին»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
5519:54