«Օրինաչափ չէ փախուստը սեփական պատասխանատվությունից». Րաֆֆի Հովհաննիսյան
![]() 473 Ուրբաթ, 28 հունվարի, 2022 թ., 10:42 «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի ուղերձը՝ Հայոց Բանակի երեսնամյակի առթիվ. «Երեսուն տարի առաջ՝ հայրենյաց Բանակի հիմնադրման օրը, ես ներկա էի՝ պաշտոնատար և հպարտ: Ներկա եմ նաև այսօր՝ քաղաքացի, խոնարհ ու հանձնառու: Բոլոր եղանակներում մենք պիտի լինենք ներկա՝ մեր Բանակի կողքին և նրան կիպ ու զորավիգ: Օրինաչափ չեն մեր հայրենազրկումը, մեր երիտասարդ զինվորների եղերական նահատակությունը, իսկ դրանից հետո՝ փախուստը սեփական պատասխանատվությունից, Բանակին քավության նոխազի փոխակերպումը, առավել ևս՝ ոսոխի գործած եղեռնի աննախադեպ արդարացումը: Բանակը հայոց արժանապատվության չափն ու կշիռն է և՝ Հայաստանի Հանրապետության ու Արցախի ամբողջականության երաշխավորը: Պետք է ոտքի կանգնել, վերակազմավորվել, համակ ուժ դառնալ, հերոսներին շունչ ու ավյուն տալ, կյանքի կոչել: Էլ ոչ մի արտահերթ սուգ, ապօրինի էլ ոչ մի հրամանի կատարում, ոչ մի շարժ՝ բացի հառաջ մղվելուց: Զորացում մեր Զինուժին, մեր բազկին: Սկզբի համար եղածը պահենք: Ամուր, սիրահոժար, ազգով մեկ: 30 տարեկան մեր բանակով միասին»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
