«Հայկական բանակն արել է գրեթե անհնարը՝ ստացած չլինելով այն, ինչ հնարավոր էր». Հակոբ Բադալյան
![]() 302 Շաբաթ, 29 հունվարի, 2022 թ., 02:06 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Հայկական բանակն անկախ պետականության երեք տասնամյակի հատկապես երկրորդ կեսում արել է գրեթե անհնարը՝ ստացած չլինելով այն, ինչ հնարավոր էր: Որովհետև Հայաստանում հնարավորն ու անգամ անհնարը իր համար ապահովում էր կոռուպցիոն բուրգը: Շնորհավոր բոլոր իրական զինվորների ու սպաների տոնը: Փառք և վառ հիշատակ Հայաստանի ու Արցախի պաշտպանության համար զոհվածներին: Վառ հիշատակ նաև այն տղաներին, որոնք լինելով բանակի իրապես արժանապատիվ ու նվիրված սպա և զինվոր, պատրաստ լինելով զոհվել պետության անվտանգության համար, դարձել են բանակում հակապետական և անմարդկային բարքերի զոհ: Մաղթենք հայկական բանակին, որ թե՛ հանրայնորեն, թե՛ փորձագիտական, թե՛ քաղաքական, թե՛ կառավարման մակարդակներում տնայնագործական ընկալումներից և վերաբերմունքից՝ թեկուզ շատ դեպքերում միանգամայն անկեղծ ու սրտացավ, արժանանա պետական ընկալման: Եվ «մաղթենք» մեր բանակին ուժեղ, արդիական տնտեսություն, որովհետև տնտեսությունն է որևէ բանակի մարտունակության հիմքը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
