«Կենացները հնչեցնելիս՝ հիշենք բաքվի զնդաններում տառապանքների ենթարկվող տղաներին». Ռ. Մելիքյան
![]() 266 Ուրբաթ, 28 հունվարի, 2022 թ., 20:36 Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի գրառումը. «Այսօր բազում հոտնկայս կենացներ կհնչեն՝ սեղանների շուրջ, ֆեյսբուքներում, ամենուր։ Խնդրանքս է, որ այդ կենացները հնչեցնելիս հիշենք այն տասնյակ տղաներին, որոնք մինչ օրս անմարդկային տառապանքների են ենթարկվում բաքվի զնդաններում։ Ցավոք, մենք ոչինչ չենք կարող անել նրանց Հայրենիք վերադարձնելու համար, որովհետև ունենք ազգադավ անհայրենիքների իշխանություն։ Խնդրանքս է նաև, որ այդ կենացները հնչեցնելիս հիշենք նաև այն վեց տղաներին, որոնք բաքվի գողգոթան անցնելուց հետո վերադարձվել են Հայրենիք ու անմիջապես տեղափոխվել այլ զնդաններ՝ հայկական զինանշաններով։ Այդ մարդկանց փաստացի մեղադրում են չզոհվելու համար։ Ընդ որում՝ հավատացնում եմ ձեզ, որ այդ մարդիկ զրկված են եղել անգամ իրենց կյանքը զոհելու գնով ինչ-որ օգուտ տալու հնարավորությունից։ Ի տարբերություն բաքվի զնդաններում պահվողների՝ այս տղաների համար ԴՈՒ կարո՛ղ ես ինչ-որ բան անել։ Շուտով իրար հետևից նրանց դատերն են ազատությունը վերադարձնելու հարցերով։ Օրինակ՝ կարող ես գալ դատարանի մոտ, մի քիչ մրսես և աջակցությունդ ու երախտագիտությունդ հայտնես այդ տղաներին։ Եթե չես ուզում մրսել, ապա կարող ես գոնե սոցցանցերում խոսես այս աղաղակող անարդարության մասին։ Անո՜ւշ կենացներ»։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
