«Սովետն էր իր թերությունները ցարականով կամ բուրժուականի ազդեցությամբ հիմնավորում՝ մինչև կործանվեց»․ Սաքունց
![]() 710 Շաբաթ, 29 հունվարի, 2022 թ., 01:06 Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գրում է. «Նախկին իշխանությունների ներկայացուցիչների դժգոհության պատճառներն իրենց ավելի քան քսան տարվա ստեղծածի մեջ պետք է փնտրեն։ Ամենից գլխավոր, հիմնական, համակարգային նշանակություն ունեցողը կրթության համակարգն է՝ մանկապարտեզ, դպրոց, բուհ․ ինչ կրթական համակարգ ստեղծել են, այդպիսի արդյունքներ էլ ունենք։ Կրթական համակարգում կատարվածը դրսևորովում է ոչ թե մեկ կամ երկու տարվա ընթացքում, այլ առնվազն տասը-տասհինգ տարվա ընթացքում։ Ինչպիսի կրթական համակարգ ստեղծել են, դրա արդյունքները ձևակերպվում են քաղաքական, տնտեսական, անվտանգային, տեխնոլոգիական համակարգերի արդյունավետությամբ, պետության և նրա քաղաքացիների զարգացման հնարավորություններով։ Դժգոհելու փոխարեն սսկվեք, ու մանիպուլյացիաներով մի փորձեք Ձեր «արարչագործության» տխուր հետևանքները կոծկել։ Բայց և այդ արատավոր «արարչագործության» համակարգի գնահատումն ու այն վերափոխելու ծրագրերը պետք է նոր իշխանությունը տար ու ներկայացներ․ հո չի կարող իր չարածներն անընդհատ նախկինների չարածներով արդարացնել կամ հիմնավորել։ Հիշում եմ, սովետն էր իր համակարգային թերություններն ու խնդիրները կամ ցարականով կամ էլ բուրժուականի ազդեցությամբ հիմնավորում մինչև կործանվեց։ Առանց գնահատական տալու որևէ վերափոխման ծրագիր չի կարող հիմնավոր լինել։ Կունենա՞ս կրթված, ազատ, ստեղծարար մտածող մարդ, կունենաս մոտիվացված քաղաքացի, ընտրող, սպա, գործարար, ուսուցիչ, գիտնական, հետազոտող, ինժեներ, վարպետ, զինվոր, պետական ծառայող, ոստիկան, դատավոր, դատախազ, քաղաքական գործիչ, պետական կառույցներ և այլն, չես ունենա նման կրթության ինստիտուտ, չես կարողանա գոյություն ունենալ որպես արդյունավետ, զարգացող, գրավիչ պետություն»։ Աղբյուրը` Արթուր Սաքունց |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
