Աշխատակազմն էլ է տարակուսած. «Հրապարակ»
![]() 277 Շաբաթ, 29 հունվարի, 2022 թ., 10:06 «Հրապարակ»-ը գրում է. «Նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը շարունակում են քննարկել տարբեր շրջանակներում, և մարդիկ արձանագրում են, որ հրաժարականի հայտարարությունից հետո էլ նա չի պասիվացել։ Երկու կամ երեք հայտարարություն է տարածել իր աշխատակազմը, իսկ երեկ ՀՀ նախագահը հանդես եկավ Բանակի օրվան նվիրված ուղերձով։ Վերլուծողները կարծում են, որ Հայաստանից հեռացող մարդն իրեն այդպես չի պահում, և սա վկայում է այն մասին, որ Արմեն Սարգսյանն ինչ-որ պլաններ ունի ապագայի հետ կապված: Իսկ ինչ վերաբերում է հրաժարականին, ապա դա, ըստ ամենայնի, անակնկալ է եղել ոչ միայն Նիկոլ Փաշինյանի և առհասարակ՝ հասարակության համար, այլև հենց իր աշխատակազմի։ Ավելին՝ նախագահականի մեր աղբյուրները պատմում են, որ հրաժարականին նախորդած օրերին Արմեն Սարգսյանը կապվել է աշխատակազմի հետ, հանձնարարություններ տվել՝ ինչ-որ նոր պրոյեկտի հետ կապված փաստաթղթեր պատրաստելու, նաև՝ եվրոպական ինչ-որ կոնֆերանսի մասնակցելու համար տոմսեր ամրագրելու, իսկ հաջորդ օրը զանգահարել և չեղարկել է նախօրեին տված հանձնարարականները։ Աշխատակազմում նույնպես զարմացած են և կատարվածի բացատրությունը չեն գտնում»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
