Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Արայիկ Հարությունյանին նախագահ ընտրելու որոշումը կլինի Սահմանադրության հերթական խմբակային բռնաբարությունը». Վահե Թորոսյան

«Արայիկ Հարությունյանին նախագահ ընտրելու որոշումը կլինի Սահմանադրության հերթական խմբակային բռնաբարությունը». Վահե Թորոսյան
434
Շաբաթ, 29 հունվարի, 2022 թ., 12:24

Իրավաբանական գիտությունների թելնածու Վահե Թորոսյանը գրում է. «Արայիկ Հարությունյանին նախագահ ընտրելու որոշումը կլինի Սահմանադրության հերթական խմբակային բռնաբարությունը։
Թեև, եթե Հայաստանը դե ֆակտո դադարել է գոյություն ունենալ, ո՞ւմ է հետաքրքիր Սահմանադրության բարոյական բնութագիրը։
Այնուամենայնիվ, ԺԵԿ-ի տեղեկանքի մակարդակի հասցված Հիմնական օրենքի 124-րդ հոդվածի 5֊րդ մասը սահմանում է, որ նախագահը իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել կուսակցության անդամ։ Ֆորմալ առումով, թվում է կարելի է ողջ կյանքը լինել կուսակցական, ապա դիմում գրել դուրս գալ և դառնալ նույն իշխանական թիմի նախագահ։ Սա ոչ այլ ինչ է, եթե իրավունքի սկզբունքները շրջանցելու և աղճատելու լեգալ խորամանկություն։
Մինչդեռ նախագահի անկուսակացական լինելու պահանջը կոչված է ապահովելու Պետության գլխի անաչառությունը ՝ որպես վերկուսակցական արբիտր, որպեսզի նախագահը կաշկանդված չլինի կուսակացական֊քաղաքական նպատակահարմարությամբ և շահերով։
Արայիկ Հարությունյանի կամ որևէ այլ կարկառուն ՔՊ֊ականի «նշանակումը» ՀՀ նախագահի պաշտոնում ևս մեկ առանցքային պետական ինստիտուտ կուսակցականացնելու և իսպառ ոչնչացնելու միտում ունի։
Եթե նախկինում նախագահը պաղպաղակային շրջագայության իր «գործառութների» հետ մեկտեղ երբեմն հիշում և վետո էր կիրառում հակասահմանադրական օրենքների նկատմամբ, ապա այսկերպ արդեն նախագահը կդառնա գործադիր իշխանության շարունակությունը՝ ասելն է թե կդադարի գոյություն ունանալուց, իսկ իշխանությունների տարանջատման սկզբունքը հետմահու կմահանա»:

Աղբյուրը`   Վահե Թորոսյան